Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել 30 պաշտոնյայի. ԶԼՄ
ՔաղաքականՀուլիսի վերջին հորդառատ անձրևներ են տեղացել Հյուսիսային Կորեայում։ Ջրհեղեղի հետևանքով՝ զոհվել է մոտ 4000 մարդ, մոտ 15 000 մարդ զրկվել է տներից։
Հարավկորեական Chosun հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ միջադեպից հետո Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեն Ընը մահապատժի է ենթարկել 20-30 պաշտոնյաjի՝ ջրհեղեղի ծանր հետևանքները չկանխելու համար։
Ենթադրվում է, որ ջրհեղեղից ավերված տարածքը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն։ Փորձագետների գնահատմամբ՝ ԿԺԴՀ-ի բնակչության մոտ 40%-ը տառապում է սովից։ Իրավիճակն այժմ, ամենայն հավանականությամբ, կվատթարանա՝ կապված այն բանի հետ, որ ջրհեղեղները գյուղատնտեսական որոշ հողատարածքներ դարձրել են անօգտագործելի:
Հյուսիսային Կորեայի բռնապետի կողմից ենթադրաբար մահապատժի ենթարկված պաշտոնյաների անունները չեն հրապարակվում։