Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին
Տեսանյութեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», – նշել է Արարատ Միրզոյանը, միևնույն ժամանակ, տարիների կառուցողական համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն