Եղանակը՝ առաջիկա օրերին
Արտաքին ՔաղաքականՀանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։