Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

Քաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետի որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։

-Պարո՛ն Հովհաննիսյան, սեպտեմբերի 5-ին բացահայտվեց, որ Դուք զավթել եք Շենգավիթի ոստիկանության կայանատեղին, ինչպե՞ս եք հաջողեցրել ոստիկանությունից տարածք վերցնել:

-Նախ, ևս մեկ անգամ կրկնեմ, որ նշված տարածքը ոստիկանության տարածք չի եղել. եթե դա լիներ ոստիկանության ենթակայության ներքո, ապա այն վաճառելու իրավունք կունենար պետական գույքի կառավարման կոմիտեն, ոչ թե քաղաքապետարանը։ Այստեղից հետևություն, որ տվյալ հողատարածքը եղել է համայնքային սեփականություն, որի սեփականատերը տվյալ ժամանակահատվածում եղել է համայնքը և համայնքի ավագանին։ Իսկ ես տարածքի աճուրդի մասին տեղեկացել եմ քաղաքապետարանի կողմից տեղադրված հայտարարությունից, որին կարող էին ծանոթանալ բոլորը: Օրենքով սահմանված բոլոր կետերը պահպանելով՝ մասնակցել եմ աճուրդին և գնել այն։

-Աճուրդին միայն Դո՞ւք եք մասնակցել։

-Ոչ։ Միայն ես չեմ մասնակցել։ Այն մարդիկ, որոնք ինձ պես տեղեկացել են աճուրդի մասին, նրանք նույնպես մասնակցել են։ Դուք՝ որպես լրատվամիջոց, ունեք բոլոր լիազորությունները՝ կադաստրի կոմիտեից հարցում անելու և ստանալու հողի հետ կապված բոլոր արխիվային գործերը։ Կարող եք տեսնել նաև թե, որ կայքով, որ թերթի միջոցով է տեղադրվել հայտարարությունը, նաև կտեղեկանաք, որ աճուրդում ես միակ մասնակիցը չեմ եղել։

-2015 թվականին բավականին երիտասարդ եք եղել, ինչպե՞ս է ստացվել, որ այդքան գումար եք աշխատել ու տարածք գնել քաղաքապետարանից, հետո էլ՝ շինություն կառուցել։

-Նախ, նշեմ, որ ես վաղ հասակից զբաղվել եմ անհատ ձեռնարկատիրությամբ, նաև գյուղատնտեսությամբ, և գումար եմ վաստակել։ Այդ ժամանակ պետական որևէ պաշտոն չեմ զբաղեցրել։ Ինչ վերաբերում է շենքը կառուցելուն, ապա շինությունը կառուցել եմ բանկից ստացված վարկի միջոցով։ Մինչ օրս էլ վճարումներ եմ կատարում, մարում եմ վարկը։

-Ասում եք, որ ոստիկանության կայանատեղի չի եղել այդտեղ, իսկ որպես ի՞նչ էր ծառայում այդ հողակտորը:

-Կրկնում եմ՝ դա համայնքի տարածք է եղել, որը օրենքով սահմանված կարգով դրվել է աճուրդի։ Իսկ հարակից տարածքը եղել է աղբանոց, ինքս ձեռնարկել եմ և մաքրել տարածքը աղբից, դրանից հետո դիմել եմ քաղաքապետարան և օրինականացրել այն։

-Վստահորեն պնդում եք, որ Ձեր հայրը առնչություն չունի այս ամենի հետ, իսկ եթե, այնուամենայնիվ, հակառակն ապացուցվի՞։

-Հարգելի՛ լրագրող, այսօր հրապարակված հոդվածում ավելի շատ շոշափվում է հորս, քան թե իմ անունը։ Այսինքն՝ հոդվածի թիրախը ոչ թե ես էի, այլ հայրս։ Պարզից էլ պարզ է, որ նրա մասնագիտական գործունեությանն էր առնչվում:

Ինձ զանգահարած լրագրողին ես հանգամանալից ներկայացրել եմ ամենը, բայց, ցավում եմ՝ իմ ոչ բոլոր պնդումներն ու պարզաբանումներն են հրապարակվել։ Եվս մեկ անգամ և վերջին անգամ եմ ասում՝ հայրս՝ Արամ Հովհաննիսյանը, որևէ ներգրավվածություն չունի իմ կողմից նշված հողակտորը գնելու գործընթացին։ Հայտարարությունը ես եմ տեսել մամուլում, որոշել եմ գնել։ Այդ ողջ գործընթացը եղել է օրենքի սահմաններում։ Սահմանափակվե՛նք այսքանով»:

Զրուցեց Նատալյա Պողոսյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի խստացումըՌուսաստանը ներկայացրել է փոքր և միջին բիզնեսի աջակցության նոր ծրագիրՄակրոնի՝ արևային ակնոց դնելը կապված է առողջության հետՆԱՏՕ-ի ներսում աճում են քննարկումները պաշտպանության ծախսերի ավելացման շուրջԼիտվան ուժեղացնում է պաշտպանությունը՝ Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի մտահոգությունների ֆոնինԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը ընդլայնում է նախագահի լիազորությունները և առաջացնում քաղաքական լարվածությունՉարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԵրևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներԼազարևան պատմել է, թե ինչն է իրեն նյարդայնացնում Իսպանիայում
Ամենադիտված