Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա «Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստում Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում 

Վահագն Խաչատուրյանը ոգեշնչվել է որդուց և որոշել ինքն էլ գիտնական դառնալ. Հրապարակ

ԱՄՆ

«Հրապարակը» գրել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ռեկտորի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, հայտերի ընդունումն ավարտվել է հուլիսի 28-ին: Իսկ բուն մրցույթը կայանալու է սեպտեմբերի 6-ին: Նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնել էր, որ ինքն էլ է դիմել ռեկտորի պաշտոնի համար: Մեր տեղեկություններով՝ կա եւս երեք թեկնածու: Իշխանության ցանկալի թեկնածուն ռեկտորի ԺՊ Արմեն Գրիգորյանն է: Թեկնածուներից մեկն էլ ՀՊՏՀ ուսումնական բաժնի պետ, 2013-2023թթ՝ Տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, համատեղությամբ՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանն է:

Առաջադրվել է նաեւ տնտեսագիտության դոկտոր, բուհի երկարամյա դասախոս Ատոմ Մարգարյանը: Մենք տեղեկացանք, որ Տնտեսագիտականի հոգաբարձուների խորհուրդն արդեն իսկ քայլեր է մշակել` վաղը ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու համար: Ռեկտորի թեկնածու նախկին դեսպան Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ապօրինաբար է զբաղեցնում բուհի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Այս առիթով ինքը դիմել է Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովին, հանձնաժողովից պատասխանել են, որ պետք է հարցը քննարկեն, սակայն հանձնաժողովն այս պահին չունի բավարար քանակով անդամներ:

- Իսկ ինչո՞ւ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «ականջի ետեև» գցել Ձեր դիմումը: Ինչո՞ւ հստակ գնահատական չի տալիս նախագահ Խաչատուրյանի մասով:

- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմված է հինգ անդամներից, որպեսզի նիստ կայանա, հարցեր քննարկվեն, պետք է առնվազն հինգից երեքը ներկա լինի, սակայն երկուսի պաշտոնն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թափուր է մնացել, քանի որ ԱԺ-ն այդպես էլ հանձնաժողովի անդամներ չի ընտրում: Մեկն էլ գնացել է արձակուրդ և ըստ հրամանի` սեպտեմբերի 10-ին է վերադառնալու արձակուրդից: Այսինքն` երկու անդամները չեն կարող վարույթ նախաձեռնելու մասին որոշում ընդունել, ողջ խնդիրը սա է: Ինձ տեղեկացրել են, որ իմ բարձրաձայնած խնդրի մասին նախ պետք է կարողանան վարույթ նախաձեռնել և նոր միայն որոշումներ կայացնել: Բայց դրա համար իրավազոր նիստ է անհրաժեշտ, ինչն այս պահին չի կարող լինել:

- Ըստ Ձեզ` Հանարպետության նախագահն ինչո՞ւ է զբաղեցնում ՀՏՊՏ-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Ի՞նչ է դա նրան տալիս:

- Ստացվել է այնպես, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները ղեկավարում են ՔՊ-ականներ: Պոլիտեխնիկի խորհրդի ղեկավարը` Տիգրան Ավինյանն է, Արայիկ Հարությունյանը` Կառավարման ակադեմիայինը, Սուրեն Պապիկյանը` ԵՊՀ-ում, Խաչատուրյանը Տնտեսագիտականում, Կարեն Գիլոյանը` Ֆիզկուլտինստիտուտում, Ժաննա Անդրեասյանը` Մանկավարժականում: Ամեն մի ՔՊ-ական մի բուհ է ղեկավարում փաստացի: Նախկին փոխվարչապետն էլ` Բրյուսովում էր: Սա նրանց համար նաեւ պրեստիժի դրսևորում է: Բայց եթե մյուսներն օրենքով կարող են այդ պաշտոններում նշանակվել, ապա նախագահին սահմանադրությունն արգելում է: Նա չունի նման իրավունք: Ի դեպ` նա իր եկամուտների հայտարարագրում չի էլ նշել ոչ մի բան: Գրել է, որ տվյալներ պարզապես չկան, այնինչ այդպես չէ: Տնտեսագիտական համալսարանը ոչ առևտրային կազմակերպություն է: Այսպիսով` Վահագն Խաչատուրյանն ակնհայտ տեղեկություններ է թաքցնում:

- Դուք գրառում էիք արել և նշել, որ նախագահ Խաչատուրյանն իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 60 տարեկանում, իսկ իր որդին` 2018-ին: Ի՞նչ եք ակնարկում:

 

- Սրանք ակնհայտ փաստեր են, ԲՈԿ-ում առկա: 2018-ին իր տղան է պաշտպանել, 2020-ին` ինքը: Հավանաբար որդուց հետո Խաչատուրյանը ոգեշնչվել է և այդպես որոշել է ինքն էլ գիտնական դառնալ: Տեղեկություններ կան, որ դիսերտացիան էլ ոչ թե ինքն է գրել, այլ Աշոտ Մարկոսյանը:

- Բայց այս իշխանությունները զարմանում էին, որ Սերժ Սարգսյանի եղբայրը դարձել է գիտությունների թեկնածու, անվերջ քննադատում էին դա:

- Հա, մինչև հիմա ասում են Տարոն Մարգարյանն ու Սաքուլիկը դիսերտացիա են պաշտպանել, է նույնն բանն իրենք են անում հիմա, ի՞նչ տարբերություն: Հո Վահագն Խաչատրյանը գիտնական չէ, բայց հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, օգտվում են առիթից: Որ գիտնական լիներ, մինչև հեղափոխությունը գիտությունների թեկնածու կդառնար, ինչի՞ սպասեց իշխանության գան նոր: Վաղը ժամը երեքին մրցույթն է: Տեսնենք թե ինչ կլինի, ես անկեղծ ասած այս մասով չունեմ տեղեկություններ, քանի որ բուհում չեմ դասավանդում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին
Ամենադիտված