Amnesty International-ը պահանջում է հետաքննել Գազայում Իսրայելի հանցագործությունները
Քաղաքական«Amnesty International» կազմակերպությունը կոչ է արել Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի հանցագործությունների առնչությամբ միջազգային հետաքննություն անցկացնել։
«Amnesty International»-ը հայտարարել է. «Իսրայելական բանակն ապօրինաբար ոչնչացնում է Գազայի հատվածում գտնվող գյուղատնտեսական հողերն ու քաղաքացիական շենքերը, ինչպես նաև զբաղվում է այդ տարածաշրջանի շրջանների ամբողջական ոչնչացմամբ։ Արբանյակային պատկերներից ստացված վերլուծությունը ցույց է տալիս Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի կողմից իրականացված համակարգված և մասշտաբային ոչնչացումը»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRA) նույնպես հայտարարել էր, որ Գազայի հատվածում ավերածությունների մասշտաբներն աննկարագրելի են, և որ այնտեղ գտնվող շենքերի կեսը ավերված է։