ԵԱՏՄ շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա. ԵՏՀ նախարար
ՔաղաքականԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայում պարենային անվտանգության խնդիր չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։
«Մեզ մոտ՝ ԵԱՏՄ շուկայում, պարենային անվտանգության խնդիր չկա։ Ինչպես գիտեք, դա առաջնահերթ ոլորտներից մեկն է», - ՏԱՍՍ-ին ասել է Գոհար Բարսեղյանը: Նա նշել է նաև, որ միության անդամ երկրներն այժմ ակտիվորեն քննարկում են կարևոր ապրանքների պարենային անվտանգության ապահովման միջոցառումները։
«Վարչապետների մակարդակով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջին, մենք պատրաստվում ենք հաստատման ներկայացնել կարևորագույն փաստաթղթերից մեկը։ Դրանք կանխատեսվող մնացորդներ են բոլոր կարևորագույն գյուղատնտեսական ապրանքների համար, որոնք մեզ հնարավորություն են տալիս բոլոր ոլորտներում միմյանց տեղեկացնել շուկայի մասին և, բնականաբար, այս տեղեկատվության հիման վրա շարունակում ենք խորացնել փոխգործակցությունը»,- եզրափակել է նախարարը։