«Ընթացքում սիրահարվում եմ հնդիկ աղջկա». Ռաֆայել Երանոսյանը «Ջիմի Ջիմի» սերիալի գլխավոր հերոսներից է
ԲլոգոսֆերաՇուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու ևս մեկ նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումների ընթացքին, դերասանների ու ստեղծագործական թիմի հետ հարցազրույցներն ու բեքսթեյջ լուսանկարները պարբերաբար կներկայացնենք ընթերցողին:
Նախագծում նկարահանվելու համար Հայաստան է ժամանել դերասան, շոումեն Արմուշը, ում խոսքով՝ հրավերը ստանալուն պես առանց մտածելու համաձայնել է՝ հաշվի առնելով, թե ովքեր են այս նախագծում:
«Կերպարս ինձ շատ է դուր գալիս, իր աշխուժությունը համընկնում է իմ ապրելակերպին: Ռաֆայելի կերպարի մորաքրոջ տղան է, միշտ պատմությունների մեջ է ընկնում ու գլխացավանք է առաջացնում, մի քիչ էլ խաղամոլ է»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:
Արմուշի խոսքով՝ հնդիկների հետ աշխատելիս իրենց մշակույթի հետ են ծանոթանում, իսկ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում: