Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար 

«Ընկերասեր էր, բարի, կենսուրախ». Արամ Մնացականյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հրապարակումներ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամս շատ բարի էր, ժպիտը միշտ դեմքին: Ընկերների հանդեպ հոգատար էր, ընկերասեր: Շատ ակտիվ երեխա էր, այդպիսին էր նաև հասուն տարիքում: Ավագ եղբոր հետ կարծես հակապատկերներ լինեն, մեծս՝ բնավորությամբ հանգիստ, իսկ Արամս՝ շատ աշխույժ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Արամի մայրիկը:

Արամը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկն անկեղծորեն ասում է՝ որդին սովորելու հետ սեր չուներ, բայց ընդունակ երեխա էր: «Ռուսաց լեզու շատ լավ գիտեր, մաթեմատիկան: Ֆիզկուլտուրան էր շատ սիրում»: Առհասարակ, սպորտն Արամի կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցրել: «Ձեռքի ուժ, ըմբշամարտ, իմ ուժեղ տղան էր: Հայաստանում անցկացված բազմաթիվ մրցումների է մասնակցել, բազում մեդալներ ու պատվոգրեր ունի»: Ամռան ամիսներին ընտանիքը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի: «Արամը, կարծես, չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչով պետք է զբաղվի, ինչ ուղղությամբ շարունակի ուսումը: Հաճախ նաև ասում էր՝ գուցե դրսում ինչ-որ տեղ սովորեմ, դեռ չգիտեմ, չեմ կողմնորոշվում: Իր հետաքրքրությունները պտտվում էին տեխնիկայի շուրջ, սիրում էր նորոգել, կարգի բերել համակարգիչներ, հեռախոսներ»:

Մայրիկն ասում է՝ շատ մեծ էր իր կապվածությունը գյուղի հետ: «Սիրում էր Վաղաշենը: Քաղաքում իր դասընկերներից ոմանք սովորում էին, եկել էր նրանց մոտ: Այդ ժամանակ ասաց՝ գնամ քաղաք, ես էլ մի տեղ ընդունվեմ, կսովորեմ ու նաև կաշխատեմ: Մի քանի օր մնաց քաղաքում, բայց չհարմարվեց, վերադարձավ գյուղ: Շատ հարգված էր գյուղում, ընկերներ շատ ուներ, բոլորի հանդեպ հարգանքով էր, նույն հարգանքը նաև իրեն էին փոխադարձում»: Արամը պարտադիր ժամկետային զինծառայության է զորակոչվում 44-օրյա պատերազմից հետո: Այդ ժամանակ հոգեբանորեն բարդ էր թե՛ ծնողների, թե՛ տղաների համար: «Արամն աշխատանքը թողեց ու վերադարձավ Հայաստան, որ մեկնի բանակ: Ասում էր՝ իմ հայրենիքի համար պետք է ծառայեմ: Շատ էր շտապում ծառայության հարցում. «Մա՛մ, գնամ, ծառայեմ ու շուտ գամ»: Իր երկու դասընկերները 2020 թ.-ի ամռանը՝ հուլիսին գնացին բանակ: Արամս գնացել էր զինկոմիսարիատ, թե՝ ինձ էլ իմ ընկերների հետ զորակոչեք: Բայց իրեն մերժել էին՝ տղա՛ ջան, տուն գնա, հենց քո 18-ամյակը լրանա, նոր կմեկնես ծառայության»: 2021 թ.-ի փետրվարի 9-ին Արամը զորակոչվում է զինվորական ծառայության:

Ծառայել է Խնձորեսկում, ապա՝ Գորիսի «Զանգեր» զորամասում: «Երբ արդեն փետրվարն էր, ասաց. «Մա՛մ, գնամ զինկոմիսարիատ, որ առաջիններից մեկը ես գնամ բանակ»: Այդպես էլ եղավ: Ինքը տրտնջացող չէր, երբեք չի դժգոհել որևէ բանից, շատ ուրախ էր: Ինքն է նամակ գրել, որ իրեն Խնձորեսկից տեղափոխեն «Զանգեր», միայն մեկ անգամ ասաց՝ Խնձորեսկում ավելի լավ էր: Իսկ, առհասարակ, ոչ մի դժգոհություն. «Տղա եմ, պետք է ծառայեմ, տղամարդ դառնամ»: 2020 թ.-ի պատերազմի ժամանակ էլ ուզում էր անդամագրվել Սասուն Միքայել յանի ջոկատին, մեկնել պատերազմ, բայց մենք թույլ չտվեցինք. «Արա՛մ ջան, դու փոքր ես, քո ժամանակը կգա, դու էլ կգնաս»»: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հերթական անգամ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ուղղություններից մեկը Սյունիքն էր, Իշխանասարը, որտեղ նաև Արամն էր: «Սեպտեմբերի 12-ին ես էլ, մեծ տղաս էլ խոսել ենք իր հետ: Իսկ հետո պատերազմը սկսվեց: Իրենից որևէ լուր չկար: Այդ ժամանակ ես ու տղաս էինք Հայաստանում, ամուսինս արտագնա աշխատանքի էր մեկնել»:

Արամն իր ընկերների հետ անմահացավ սեպտեմբերի 13-ին Իշխանասարում, չենթարկվեց նահանջի հրամանին՝ մենակ չթողնելով զինակիցներին, չզիջելով իրեն վստահված դիրքը, ծանր վիրավորում ստանալով, բայց շարունակելով պայքարել: Իշխանասարում անմահացած տղաների մասին, վստահաբար, խոսելու առիթներ դեռ շատ են լինելու, քանզի կարիք կա ներկայացնելու այդ օրերին տեղի ունեցածը, պատմելու նրանց մասին, ովքեր չվախեցան թշնամուց: Թիկունքը բաց, առանց օգնության, բայց մինչև վերջին փամփուշտը պայքարած տղաներն անմահացան հանուն հայրենիքի: Արամը տուն «վերադարձավ» օրեր անց մեր 95 տղաների հետ: «Երեխուն բերել էին Էջմիածին, այնտեղ կանչեցին ամուսնուս, որ հաստատի մեր տղայի ինքնությունը: Նշաններ ուներ Արամս, հենց դրանով էլ ճանաչել էին իրեն: ԴՆԹ-ի անհրաժեշտություն չէր եղել: Էջմիածնից Արամիս բերել էին Մարտունի, այնտեղից էլ՝ արդեն տուն»: Հիմա Արամը հայրենի գյուղում է՝ 44-օրյա պատերազմում անմահացած ինը տղաների կողքին:

«Ընդհանուր առմամբ, գյուղում տասը զոհ ունենք, տասներորդն Արամս է»: Տիկին Նաիրան նեղսրտում է, որ որդու անմահանալուց հետո որևէ մեկն իրենց չի այցելել զորամասից: «Չէ՞ որ մեր երեխաները ժամեր շարունակ պայքարել էին, իրենց կյանքը զոհել: Բայց մեկ անգամ զորամասից չեկան Արամիս տուն, չեկան իմանալու, թե ինչպես գտանք մեր երեխաներին, չեկան հարցերին պատասխանելու, չեկան ուղղակի մեր տղաների մոտ: Անգամ զանգ չտվեցին որևէ բան ճշտելու համար: Սա որևէ ծնողի չէր սփոփելու, բայց սա վերաբերմունք է, որը մինչ օրս չենք տեսել»: Ապրելու ուժի մասին: Այս հարցը տալիս զգացողությունները միշտ տարբեր են, չնայած գիտենք, թե ինչ պատասխան է հնչելու: «Մեծ տղաս է ուժ տալիս՝ Ռոմանս: Իր համար ենք ապրում: Ամիսներ առաջ է ընտանիք կազմել: Մեկ էլ այն, որ կարողանամ այցելել Արամիս: Ապրելու ուժը երկու տղաներս են»:

Հ. Գ. - Արամ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Վաղաշեն գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
Ամենադիտված