Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 

«Դասախոսներին աշխատանքից հեռացնելը հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղել, ինչո՞ւ չեն դիմադրել բուհերի ներքին օղակները». «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» իր նախորդ համարում գրել էր, որ ԵՊՀ-ի և Բրյուսովի անվան համալսարանի տասնյակ դասախոսներ զրկվել են աշխատանքից: Ուսումնական տարվա մեկնարկին նրանք ծանուցվել էին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն երկարաձգվում: Թիրախում հայտնվեցին այն դասախոսները, որոնք մշտապես, առանց վարանելու, իրենց դիրքորոշումն են արտահայտում երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Մենուա Սողոմոնյանը մեկն է այն դասախոսներից, ում հետ ԵՊՀ-ն նոր պայմանագիր չի կնքել: Ինչպես նշել էր պարոն Սողոմոնյանը, «միջազգային հարաբերությունների ֆակուլտետն էլ որոշել է, որ չպետք է ունենամ ուսումնական բեռնվածություն. իմ բոլոր դասընթացները «երջանիկ պատահականությամբ» հանվել են կա՛մ ուսումնական պլաններից, կա՛մ քաղաքագիտության ամբիոնի բալանսից»:

Արդյոք նման որոշումը կանխատեսելի՞ էր Մենուա Սողոմոնյանի համար: «Ինձ համար անսպասելի չէր: Ինձ վրա քրեական գործ էր հարուցվել, անհիմն դատական գործընթացի մեջ եմ: Դա ցուցիչներից մեկն էր: Բազմաթիվ ցուցիչներով հասկանում էի, որ պետք է փորձեն ինձ հարվածի տակ դնել, ահաբեկել, որ հետ կանգնեմ իմ գործունեությունից: Բայց չեմ ցանկանա, որ միայն սրա վրա կենտրոնանանք: Այստեղ փաստը ոչ թե այն է, որ նիկոլենք ճնշումներ են գործադրում բուհերի վրա, փորձում այդպես սաստել, լռեցնել ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներին, այլ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե բուհի ներսում տարբեր օղակները, տարբեր պատասխանատու ստորաբաժանումները որքանո՞վ են հլու-հպատակ կեցվածք ընդունում կամ դիմադրում, դիմակայում այսպիսի միտումներին: Սա է ամենակարևոր խնդիրը: Իմ կամ Աբրահամ Գասպարյանի հետ կապված կարող էին դիմադրել, ասել, որ որևէ հիմք չկա այս մարդկանց աշխատանքից ազատելու:

Ինձ հետ պայմանագիր չերկարացնելը բացառապես հայեցողական նկատառումներից ելնելով է արված: 16 տարի դասավանդել եմ համալսարանում ու լավ եմ դասավանդել: Իմ մասին ուսանողական հարցումների արդյունքները շատ բարձր էին, դրանց համար հավելավճարներ եմ ստացել: Համալսարանում վարչական պաշտոններ եմ զբաղեցրել՝ ներգրավված լինելով կրթության կազմակերպման գործընթացի մեջ: Բարձրագույն կրթության փորձագետ եմ հանդիսացել նախարարության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրումների շրջանակներում և այսպես շարունակ: Որևիցե հիմք չկար ինձ աշխատանքից ազատելու: Եթե անգամ ճնշումներ են եղել, պատվեր, Քաղաքագիտության ամբիոնը կամ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էին ուղղակի դիմադրել, թույլ չտալ, որ նման բան տեղի ունենա: Եթե հիմա իմ կամ Աբրահամի հարցը «մարսվում» է, անցնելու են մյուս դասախոսներին: Համալսարանում մնալու են մարդիկ, որոնք հանրայնորեն կարծիք չեն արտահայտում:

Հետո էլ սկսելու են ճնշել ոչ հանրայնորեն կարծիք արտահայտողներին: Ինչ-որ մեկը հանկարծ Նիկոլ Փաշինյանի մասին կատակ անի, նրան կհեռացնեն աշխատանքից: Կամ էլ ինչ-որ մեկը պարզապես ռեկտորի դուրը չի գա, նրա հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարացվի և վերջ: Դա հարվածում է կրթության որակին, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ի վերջո, հակասում է մարդկային բարոյականության սկզբունքներին: Մարդու հետ տասնյակ տարիներ աշխատում ես կողք կողքի որպես գործընկեր, բայց նա քեզ չի էլ տեղեկացնում, որ քո դասընթացները հանել է ուսումնական պլանից, և անակնկալի ես գալիս: Մթնոլորտի փչացումը, բարոյականության բարքերի խեղումն է այս ամբողջի մեջ ամենակարևոր հանգամանքը»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սողոմոնյանը:

Նա վստահեցնում է՝ չի լռելու, անարդարությունը չի «մարսելու», բայց այս պահին մանրամասներ չի հնչեցնում, թե ինչ քայլեր է անելու հաջորդիվ: Ակնհայտ է, որ թիրախավորվել են այն դասախոսները, որոնք իրենց քաղաքացիական, նաև քաղաքական դիրքորոշումն են արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ: Ակնհայտ է նաև, որ գործ ունենք քաղաքական որոշման հետ, որքան էլ բուհերի ղեկավարությունները հակառակն ասեն: Բայց 2018 թ.-ին իշխանության եկած մարդիկ պնդում էին՝ իրենց առաջնային անելիքներից մեկը պետք է բուհերի ապաքաղաքականացումը լինի: Ստացվում է՝ գործ ունենք հերթական չիրականացված խոստման հետ: «Այդ մարդիկ, ի հակադրություն իրենց տված խոստման, բուհերը դարձնում են գերքաղաքականացված, ավելի քան քաղաքականացված, երբ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց նկատմամբ հետապնդում են սկսում, որովհետև այդ քաղաքական հայացքները մարդիկ բուհերից դուրս են հանում: Դասերի ընթացքում միայն դասերով եմ զբաղվել: Իմ բոլոր ուսանողներն ու շրջանավարտները կարող են փաստել սա:Եղել է էպիզոդիկ դեպք 16 տարվա ընթացքում:

Օրինակ՝ Արցախի հայաթափման օրը չէի կարող մտնել լսարան և չխոսել այդ մասին: Չեմ ժխտում, որ ինչ-որ տեղ ցուցադրել եմ իմ հայացքները: Քաղաքագիտության մասնագետ դարձող ուսանողների մոտ չեմ կարող չարտահայտել իմ դիրքորոշումը: Ի վերջո, նշենք, որ ցանկացած մեկը լսարանից դուրս կարող է տեղեկանալ իմ դիրքորոշմանն այս կամ այն հարցի շուրջ: Բայց հիշեցնեմ՝ նույն այդ մարդկանց «հավին քշա ասող» չկար, որոնք բողոքում էին այն ժամանակվա վիճակներից և խոստումներ տալիս բուհերն ապաքաղաքականացնելու: Արայիկ Հարությունյանն այդքան բացակայում էր, «հեղափոխություն» էր անում, ռեկտորի հրաժարականն էր պահանջում և այլն, շարունակում էր դասավանդել: Կամ ԵՊՀ այժմյան ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շատ ակտիվ քաղաքական գործունեություն էր իրականացնում իր ընդդիմադիր ժամանակ, գործուղումների էր գնում երկար ժամանակով, բայց նրան «պահում» էին:Ինչո՞ւ հիմա այսպես եղավ»,-ասում է մեր զրուցակիցը:

Բուհերում տեղի ունեցող այս գործընթացներից առաջին հերթին տուժելու է ուսանողը, այնուհետև կրթական համակարգը, իսկ ավելի լայն իմաստով՝ հասարակությունն ու պետությունը: Պարոն Սողոմոնյանի հետ զրույցներում մշտապես բարձրաձայնել ենք մտահոգությունն առ այն, որ միայն կրթված հասարակությունն է ի զորու ազդել որոշումների կայացման վրա, ամուր հիմքերով պետություն կառուցել: Բայց իշխող ուժն այսօր թուլացնում է այդ հիմքերից մեկը՝ կրթական համակարգը: «Քար առ քար քանդում են պետության և հասարակության հիմքում ընկած արժեքային համակարգը: Յուրաքանչյուր այդպիսի քար քանդելուց փորձում ենք դիմադրել, որքանով թույլ են տալիս մեր հնարավորությունները: ԵՊՀ-ից Խաչիկ Գալստյանի, Աբրահամ Գասպարյանի, Բրյուսովի անվան համալսարանից Հակոբ Մադոյանի, Ցոլակ Հակոբյանի և այլոց դեպքերն աչքի զարնող են, բայց եզակիները չեն: Այս բոլոր դեպքերի առնչությամբ պետք է բարձրաձայնենք և փորձենք ներսի օղակներին ձիգ վիճակում պահել:

Դասախոսներին աշխատանքից հեռացնելը, «ժամ չտալը» հո մահվան կամ կտտանքների ենթարկվելու սպառնալիքի ներքո չի եղե՞լ, որ նրանք այսպիսի կրավորական վարքագիծ են դրսևորել ու չեն փորձել դիմադրություն ցույց տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ դիմադրելու փորձ չի եղել, որովհետև եթե եղած լիներ, ինձ, Գալստյանին, Գասպարյանին գոնե կասեին, որ նման բան են ուզում անել, բայց դա էլ չի ասվել, այդ մարդկային քայլն էլ չի եղել, ու սա շատ դատապարտելի է բարոյական բոլոր նորմերի տեսանկյունից: Քաղաքական ճնշումը, պատվերն ինչ-որ տեղ կարող է հասկանալի լինել, բայց երբ դրան նաև գումարվում է մարդկային հարաբերության նորմերի շրջանցումը, սա անհասկանալի է»,-հավելում է նա: Ընդդիմադիրները քաղաքական բուռն իրադարձություններ են խոստանում աշնանը: Գուցե հենց այս հանգամանքով է պայմանավորված դասախոսների հանդեպ նման գործելակերպը, գուցե նաև սա «զգուշացում» է նրանց, ովքեր իրենց քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշումը կարտահայտեն:

«Չեմ կարող սա միանշանակ կապել սպասվելիքի հետ, բայց որպես ընդհանուր օրինաչափություն, այո, նրանց պետք է, որ մենք ուսանողների հետ շփումներ չունենանք: Օրինակ՝ Խաչիկ Գալստյանի դեպքում կրճատել են հիմնականում նրա լսարանային բեռնվածությունը, այսինքն՝ լսարանում անցկացվող դասընթացներն են հանվել, որ նա մեծ թվով ուսանողների հետ շփում չունենա: Ստիպված թողել են միայն ասպիրանտներին ղեկավարելու հետ կապված նրա բեռնվածությունը: Նրանց խնդիրն է, որ ուսանողների հետ շփում չունենանք, որ ուսանողներն անգամ լսարանում մեզ չտեսնեն: Շատ լավ գիտեն, որ լսարանում քարոզ չենք անում, բայց տեսնում են՝ երբ մտնում ենք լսարան ու բարձր որակի կրթություն ենք տալիս, հետո այդ ուսանողները սկսում են մեզ հետևել սոցցանցերում և այլուր, և համակրանք է ձևավորվում: Իրենք, այ, դրանից են շատ անհանգիստ»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնումՌուսաստանը խոստովանել է վառելիքի մատակարարման խնդիրների առկայությունըՈրոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԵրևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներԼազարևան պատմել է, թե ինչն է իրեն նյարդայնացնում ԻսպանիայումԱրևմուտքում Պուտինի խոսքերում «ակնարկ» են տեսել Օդեսայի վերաբերյալԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասինՄոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումըԱմերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ ԲադալյանԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ
Ամենադիտված