ՌԴ խաղաղապահների և քաղաքացիների դեմ ցանկացած սադրանք կդիտարկվի` որպես հարձակում Ռուսաստանի վրա. Զախարովա
ԲլոգոսֆերաՄերձդնեստրում ՌԴ խաղաղապահների և քաղաքացիների նկատմամբ ցանկացած սադրանք կդիտարկվի՝ որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցանկանում ենք հիշեցնել, որ բացի Մերձդնեստրում տեղակայված ռուս խաղաղապահներից՝ այնտեղ բնակվում են ավելի քան 220 000 ՌԴ քաղաքացիներ: Ցանկացած սադրանք, միջազգային իրավունքին համապատասխան, կդիտարկվի՝ որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության դեմ»,- ասել է Զախարովան։