ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառով Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներին Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Խաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները «Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնից Նրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց 

Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Բաքվում պահվող հայերին վերադարձնելու համար․ իրավապաշտպանի կարծիքը

Բլոգոսֆերա

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու  և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ:

Տիկին Ալեքսանյան, կցանկանայինք այս անգամ  Ձեզ հետ անդրադառնալ Բաքվում ապօրինի պահվող 23 հայ բանտարկյալների  թեմային: Հավանաբար տեղյակ եք, որ Բաքվի բանտում  ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը  հունիսի 13-ին ծավալուն դիմում է  ներկայացրել  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով  խոշտանգման սարսափելի փաստեր: Որևէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաև մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ նախ  որպես պետություն, երկրորդը՝ Հայաստանի իրավապաշտպաններն ու ոլորտային ՀԿ-ները, երբ իրենց քաղաքացիները խոշտանգվում են մեկ այլ երկրի բանտերում:

Կարծում եմ, որ տեղական հասարակական կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանի համար արել են հայտարարություն, սակայն հիմնական աշխատանքը պետք է անի պետությունը։ Մենք չենք տեսնում, որ երկրի վարչապետը այդ մարդկանց բանտարկելուց հետո հրապարակային դատապարտել է Բաքվի պահվածքը՝ մարդկանց կալանավորելու այդ ամբողջ պրոցեսում։ Մենք ընդհանրապես չտեսանք, որ նա խոշտանգումների մասին հայտարարությունների ֆոնին դատապարտող հայտարարություն անի։ Նա որևէ կերպ հրապարակային դատապարտում չի արել, ինչը իրականում շատ կարևոր է։ Սա օրինակ է նաև մյուս երկրների համար կամ միջազգային այն կառույցների համար, որոնք հետաքրքրված են և ջանքեր են ներդնում գերության մեջ գտնվող անձանց աջակցել և ի վերջո հասնել նրանց ազատելուն։ Պետությունը պետք է միջազգային կառույցների հետ սերտորեն համագործակցեր, պարբերաբար դիմեր և շարունակ զբաղվեր այդ հարցերով, և դա պետք է լիներ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ գործը։

Մենք գիտենք, որ այդ հարցերով հիմնականում զբաղվում են այն իրավապաշտպան կառույցները, որոնք հենց այդ միջազգային իրավունքով են զբաղվում։ Երբ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են, իմ կարծիքով՝ մամուլը պետք է հեղեղված լիներ ուղղակի մարդկանց հարցը բարձացնելով։ Սակայն մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունները որևէ դիրքորոշում չհայտնեցին։ Սա շատ նեգատիվ ազդեցություն է թողնում այդ մարդկանց բանտից ազատելու ընթացքի վրա։

Արդյո՞ք մարդասիրական հացերը, այս դեպքում՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը առանձին քննարկման առարկա չպետք է դառնա՝ առանց սպասելու հնարավոր «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը: Այդ մասին հիշատակեց նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, թեև մինչ օրս կարծես գործուն քայլեր տեսանելի չեն այդ ուղղությամբ:

Մենք տեսնում ենք Հայաստանի զիջողական քաղաքականությունը միայն թե «Խաղաղության պայմանագիրը» կնքվի, իսկ Ադրբեջանը օգտվելով այդ ամենից, պահանջները շատացնում է։ Ադրբեջանում պահվող մեր քաղաքացիների հարցը պետք է լիներ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման պայմաններից մեկը։ Դա պետք է լիներ որպես պայման և թելադրեին այդ պայմանը, բայց «Խաղաղության պայմանագիրը» մենք չգիտենք՝ կստորագրվի՞, թե՞ ոչ․ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը տանում դրան՝ առանց Հայաստանի կողմից դրված պայմանների։

Մենք տեսնում ենք օրինակ, որ Ադրբեջանը պահանջում է՝ միջազգային ատյաններում ուղղված մեր հայցերից հրաժարում, ինչին դեմ արտահայտվեցին հասարակական կազմակերպությունները։ Դա ուղղակի խայտառակություն կլինի, եթե Հայաստանն այդ քայլերին գնա։ Այդ զիջող քաղաքականությունից հատկապես տուժում են Բաքվի բանտերում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցները։ Դա դժվարացնում է հարցը։

Պետք է շատ մեծ աղմուկ հանել, պետք է պահանջ դրվի, ինչը, սակայն չի արվում։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության իշխանության համար նույնիսկ սկզբունքորեն այդ հարցը դրված չէ։

Տեսականորեն հնարավո՞ր է որևէ «Խաղաղության պայմանագրի» ստորագրում ՝ առանց գերիների, ապօրինի պահվող մյուս բանտարկյալների վերադարձի: Ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ «հիմնավորել», որ, օրինակ, արցախցի գործիչները «քրեական հանցագործներ են», ոչ թե քաղբանտարկյալներ:

Հայաստանը պատրաստ է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», իսկ Ադրբեջանն անընդհատ նոր պայմաններ է դնում։ Հայաստանը պայման չի էլ դնում, ինքը միայն ուզում է ստորագրել և վերջ։

Եթե միջազգային դատարաններում մենք հայցեր ունենք, ինձ թվում է, որ միջազգային դատարաններն այդ հարցը կլուծեն։ Իհարկե դա շատ երկարատև պրոցես է։

Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակն առհասարակ  քաղաքացի-պետություն հարաբերությունների տեսանկյունից, երբ մի կողմից՝ մեր գերիներին ու մյուս բանտարկյալները տարիներ շարունակ պահվում են Բաքվի բանտերում, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանն ամեն կերպ վերադարձնում է արտերկրում ձերբակալված իր քաղաքացիներին. դրա վառ օրինակն ադրբեջանցի «ֆիթնես բլոգերի» դեպքն էր, որը մեղադրվում էր տարեց հայերին դաժանաբար սպանելու մեջ:

Ադրբեջանն իր քաղաքացիներին տեր է կանգնում, Հայաստանը՝ ոչ։ Հիմա Արցախի ղեկավարությունը, որոնք անազատության մեջ են, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Քաղաքացին բացարձակապես արժեք չունի։ Երբ պետք էր բոլոր ջանքերը ներդնել և ազատել ապօրինի կալանված մեր հայրենակիցներին, ոչինչ չի անում․ ես ոչինչ չարվող այս գործընթացը բացասական եմ գնահատում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ Թրամփը հայտարարել է Վենեսուելայում ընտրություններ անցկացնելու մասինԷդգար Ղազարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ սահմանվել է 1 տարվա փորձաշրջանԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ մասինՇատ լարված իրավիճակ է, չգիտենք՝ ում հավատանք․ ի՞նչ են պատմում սիսիանցիներն աղմկահարույց դեպքի մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունիցԴատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկումԹրամփը հայտարարել է, որ հնարավոր է Իրանի ոչնչացումըՇաքիում ադրբեջանցի զինծառայողը կրակել է հայ աղջկա վրա․ նա ինքնապաշտպանվել է դանակովՀայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթումԹրամփը բացատրել է, թե ինչու է Կիևը հրաժարվել ԱՄՆ-ից հզոր զինամթերք գնելուցՏավուշի մարզի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակՆոր մանրամասներ՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցու մասին․ ի՞նչ է հայտնում ԱԱԾ-նԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներին սպառնում է ազատազրկում, իսկ ակումբին հեռացում Պրեմիեր լիգայիցՌուսաստանի սահմաններին միջուկային զենքի տեղակայումը ՆԱՏՕ-ի երկրներին անվտանգություն չի բերի. ՊեսկովԹբիլիսիում հայ են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանմանԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները․ ՄԻՊ Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվելՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանումԲերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսըԱՄՆ-ը պահանջել է, որ Ֆրանսիան և Գերմանիան օգտագործեն իրենց վառելիքի պաշարներըԷկոնոմիկայի փոխնախարարը և Ֆրեզնոյի քաղաքապետը քննարկել են համագործակցության հնարավորությունները 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրաԱրաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտելԶախարովա․ «Bloomberg-ի լրագրողները զբաղվում են Ռուսաստանի դեմ տեղեկատվական դիվերսիայով»Սպիտակ տան ներկայացուցիչը կմասնակցի Հայաստանի Աղոթքի երկրորդ նախաճաշին. հանդիպում Փաշինյանի հետԱՄՆ-ը իր պաշարները կհամալրի Վենեսուելայից ներմուծվող նավթով․ ԹրամփՄեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ ՊապոյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
Ամենադիտված