Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Բենվենուտո Տիզիի «Տիրամայրը մանկան հետ» կտավը
ՏեսանյութերՀունիսի 1-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվի Բենվենուտո Տիզիի «Տիրամայրը մանկան հետ» հրաշագեղ կտավը թանգարանի ոսկե ֆոնդից: Հայտնում են Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից։
Բենվենուտո Տիզիին անվանել են ֆերրարյան Ռաֆայել: Նկարիչը Գարոֆալլո կեղծանունը ստացել է իր զինանշանի վրա պատկերված մեխակից (իտալերեն` garofano): Նկարչի որոշ ստեղծագործություններում ստորագրության փոխարեն պատկերված է մեխակ:
Այս կտավում հեղինակը որոշ չափով պահպանել է սրբապատկերի և գոթական արվեստի պլաստիկ-գեղանկարչական ավանդույթները: Մանկան ձեռքին թռչուն է, որը խորհրդանշում է Քրիստոսի չարչարանքները: