ՍԱՏՄ հորդորը՝ Լոռու և Տավուշի մարզերի՝ աղետից տուժած քաղաքացիներին
Արտակարգ ՊատահարՀՀ Լոռու ու Տավուշի մարզերի աղետից տուժած քաղաքացիներին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հորդորում են․
«Հաշվի առնելով աղետի հետևանքով անկած կենդանիների՝ ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու պարագայում համաճարակի առաջացման ռիսկերը՝ խնդրում ենք ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց, հայտնաբերման բոլոր դեպքերում դիմել ձեր համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խումբը գտնվում է աղետի գոտում, ուստի առանց հապաղելու կայցելի կենդանիների անկման վայր, կիրականացնի հաշվառում և կտրամադրի ոչնչացման վայրի և եղանակի վերաբերյալ ցուցումներ»։