Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում ընթացող ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հանդիպմանը
Քաղաքական
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն այսօր ընթանում է Ալմաթիում։
«Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրել է, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Քարտուղարության հրապարակած լուսանկարներում Հայաստանի ներկայացուցիչ չկա։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել