Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր
ՏեսանյութերՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝
- 3 անշարժ գույք.
- 2 տրանսպորտային միջոց.
- 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր.
- 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
- 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
- 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
- Շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք: