Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը 

Իշխանությունների համար, ամեն ինչից զատ, կարևորը՝ իրենք կուշտ լինեն

Տեսանյութեր

Սա դարձրել են պետական քաղաքականություն։ Ասում են՝ պետությունը պատմական արդարությունն առաջ տանելու համար չէ, լավ ապրելու համար է:

Թե ինչի՞ հաշվին պիտի լինի լավ ապրելը, իրենց համար բացարձակ կարևոր չէ։

Ազգային արժեքները հակադրել են լավ ապրելուն։ Լավ ապրելու համար կործանեցին Արցախը։ Պատրաստ են կատարել թշնամու բոլոր պահանջները, հանձնել երկրի տարածքները, հրաժարվել ազգային արժեքներից, միայն թե իրենք լավ ապրեն։

Իշխանության գալուց հետո իրենք իսկապես սկսել են լավ ապրել։ Դատարկ գրպաններով եկան իշխանության, մի քանի տարում թանկարժեք տների ու մեքենաների տեր են դարձել, հարստացել են, միլիոններ են կուտակել, անհայտ ծագման աղբյուրներից նվիրատվություններ են ստանում, իրենց ճոխություններ են թույլ տալիս, բարձրարժեք հյուրանոցներում ու ռեստորաններում են անցկացնում կյանքն ու հանգիստը, բրենդային խանութներից են օգտվում։ Այն դեպքում, երբ մինչև իշխանության գալն անգամ մի բաժակ սուրճի փող չունեին, ապառիկով հազիվ էին կարողանում հեռուստացույց ու փոշեկուլ գնել։

Իրենց կյանքը միանշանակ բարելավել են, բայց որ շատերն անգամ հացի փող չունեն, աչքներին չի երևում։

Ազգային ժողովում այս օրերին անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունն է քննարկվում։ Նիկոլ Փաշինյանը թվեր է բերում, տնտեսական բարձր աճերից, բյուջեի եկամուտների ու աշխատավարձերի շեշտակի ավելացումներից, հազարավոր, տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծումից է խոսում։ Բայց չի խոսում այն մասին, թե այդ «հսկայական» աճերն ինչպես են փոխել հասարակ մարդկանց կյանքը։

Փաստն այն է, որ Հայաստանում հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Եթե այդքան տնտեսական աճեր են եղել, բյուջեի եկամուտներն են այդքան ավելացել, այդքան աշխատատեղեր են ստեղծվել, աշխատավարձերն են բարձրացել, ինչո՞ւ այդ մարդիկ դուրս չեն եկել աղքատությունից։

Ամենաթարմ տվյալներով, Հայաստանում 830 հազարից ավելի մարդ աղքատ է։

Բնակչության յուրաքանչյուր չորսից մեկն աղքատ է։ Գրեթե կեսն ունի աղքատության վերին գծից ցածր եկամուտներ։

Ծայրահեղ աղքատները 40 հազարից ավելին են, չնայած խոստացել էին ընդհանրապես վերացնել։

Սա է իշխանությունների արձանագրած տնտեսական «հաջողությունների», բարձր աճերի, բյուջեի եկամուտների ու աշխատավարձերի ավելացումների արտահայտությունը։

Ո՞ւմ են պետք այսպիսի աճերը, երբ հասարակության մի հսկայական հատված շարունակում է աղքատ լինել։

Պաշտոնական տվյալներն են փաստում, որ սոցիալական իրավիճակը Հայաստանում գրեթե չի փոխվել։ Տնտեսական աճ եղել է, չի եղել, բյուջեի եկամուտներն ավելացել են, չեն ավելացել, աշխատավարձերը բարձրացել են, թե չեն բարձրացել, ոչ մի նշանակություն չունի. դա շատերի կյանքում ոչինչ չի փոխել։ Փոխվել է, բայց միայն իրենց կյանքը։

Բնակչության 24,8 տոկոսը, հրապարակված վերջին տվյալներով, աղքատ է։

Այն պարագայում, երբ 2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։

2018թ. Հայաստանում աղքատ էր 792 հազար, 2022թ. աղքատ է եղել ավելի քան 830 հազար մարդ։ Ճիշտ է, 2019թ. աղքատության գնահատման չափանիշները փոխեցին, բայց նույնիսկ դրանով հանդերձ, աղքատության պատկերը մեր երկրում շատ չի փոխվել։

Նոր չափանիշներով, սկսած 2019թ. մինչև 2022թ., Հայաստանում աղքատությունը կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով։ Միջին տարեկան 0,4 տոկոսային կետով։

Այն դեպքում, երբ միայն 2017թ. կրճատվել էր 3,7 տոկոսային կետով՝ 2,1 տոկոսային կետով ավելի շատ, քան վերջին չորս տարիների ընթացքում։

Հիմա համեմատեք, թե այդքան տնտեսական աճերից ու բյուջեի եկամուտների ավելացումից, աշխատատեղերի ստեղծումից ու աշխատավարձերի բարձրացումներից հետո ինչ «առաջընթաց» են գրանցել աղքատության կրճատման առումով։

Վերջին տարիներին աղքատության մակարդակը մեր երկրում գրեթե չի փոխվել, չնայած բյուջեի եկամուտները, ինչպես սիրում են կրկնել, միլիարդներով ավելացել են։ Եթե ավելացել են, ո՞ւր են գնացել այդ գումարները, ո՞ւմ գրպաններն են լցվել։ Բնականաբար, իրենց ու յուրայինների։

Դրանում բոլորովին էլ բարդ չէ համոզվել։ Հարկավոր է ընդամենը հաշվել, թե այս ընթացքում ինչքանո՞վ են բարձրացրել իրենց աշխատավարձերը, ինչքանո՞վ՝ բնակչության սոցիալական անապահով հատվածի կամ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների աշխատավարձերը։

Իրենց աշխատավարձերը կրկնապատկել-եռապատկել են, իսկ բնակչության անապահով հատվածի սոցիալական վճարներն ավելացել են ընդամենը մի քանի հազարով։

Իրենց աշխատավարձերը հարյուր-հազարավոր դրամներով են ավելացրել, իսկ ցածր եկամուտներ ունեցողներինը՝ ընդամենը մի քանի հազար դրամով։ Դրանից դուրս դեռ մեծ պարգևավճարներ են ստացել, այլ եկամուտներ են ստացել։

Հպարտանում են, որ իրենց իշխանության տարիներին 36-37 հազար մարդ օգտվել է հիփոթեքով բնակարանի գնման եկամտային հարկի հետվերադարձի ծրագրից։ Մեկը հարցնի՝ ովքե՞ր են այդ ծրագրի շահառուները. գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր բարձր աշխատավարձեր են ստանում ու հնարավորություն ունեն օգտվել այդ ծրագրից, պետության հաշվին հիփոթեքով բնակարան գնել ու հետ ստանալ վճարված եկամտային հարկի գումարները։ Սա էլ աշխատավարձի այն թաքնված բարձրացումն է, որը ոչ մի տեղ չի երևում։

Իսկ մարդիկ, ովքեր ցածր եկամուտներ են ստանում, անմասն են այդ ծրագրից, հնարավորություն չունեն օգտվել։

Այսպես են բաշխել տնտեսության աճի արդյունքները։ Իրենց եկամուտները կրկնապատկել, գուցե եռապատկել, քառապատկել ու տասնապատկել են, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Սոցիալական բևեռացումն են խորացրել։

Սա է այս իշխանությունների իրականացրած սոցիալական արդարությունը, երբ իրենք հարստանում են, իսկ հասարակության մի ստվար հատված հազիվ գոյություն է պահպանում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGR
Ամենադիտված