Տավուշում դիրքերի փոփոխություն է եղե՞լ. ՊՆ փոխնախարարի պարզաբանումը
ԲլոգոսֆերաՏավուշի սահմանազատված հատվածներում ծառայություն են իրականացնում սահմանապահ զորքերը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Տավուշում զորքերի դիրքային փոփոխություններ եղե՞լ են։
«Չափից ավել բաց, չափից ավել թափանցիկ գործընթաց է եղել։ Եթե նախկինում դժգոհում էին ինֆորմացիայի ոչ օպերատիվ տեղ հասնելուց հիմա դրա խնդիրն էլ չկա։ Բոլոր տեսակի տվյալները տրամադրվում են։ Հանրությունը դրա մասին տեղեկանում է, դա հանդիսանում է սահմանապահների ծառայության վայր»։
Հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ 3-րդ բանակային կորպուսի ներկայացուցիչներ այլևս չկան այդտեղ՝ նա պատասխանեց, որ դրա մասին բազմիցս խոսվել է, «3-րդ բանակային կորպուսը գոյություն ունի, բնականաբար, իրենք իրենց խնդիրներ ունեն, սահմանապահներն՝ իրենց»։
Հարցին, թե արդյոք այդ հատվածներից դուրս եկել՝ նա նշեց, որ արդեն պատասխանել է այդ հարցին։