«Այաքսից» հերքել են հետաքրքրությունը Էդուարդ Սպերցյանի նկատմամբ
ԲլոգոսֆերաՆիդերլանդների թագավորական ֆուտբոլային միության նախագահ, «Այաքսի» դիտորդական խորհրդի նախագահ Միխայել վան Պրագը հերքել է լուրերը, թե Ամստերդամի ակումբը ցանկանում է ձեռք բերել ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
«Շաբաթ օրը համացանցում կարդացի, որ «Այաքսը» Սպերցյանին գնելու գործընթացում է։ Ինչպե՞ս են այդ լուրերը հայտնվում։ Դա պարզապես սուտ է։ Ինչ-որ մեկը հորինել է եւ արդեն մի քանի օր պտտվում է համացանցում։ Դա բացառված է»․- Վան Պրագի խոսքը մեջբերում է ajaxshowtime.com-ը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել է 11 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Սպերցյանի տրնսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։