Պուտինն այսօր կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
ԲլոգոսֆերաՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 11-ին կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Պուտինն այսօր աշխատանքային հանդիպումներ ունի` նախատեսված ամբողջ օրվա համար։
«Երեկոյան, ես դեռ հստակ ժամը չեմ ասի, բայց ակնհայտ է, որ ժամը 18:00-ից հետո նախագահը կընդունի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին, ով այստեղ է աշխատանքային այցով»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ֆիդանը Մոսկվայում բանակցություններ է վարում տարբեր մակարդակներով։
«Ավանդաբար ռուս-թուրքական օրակարգը ծավալուն է, այսօր խոսելու շատ բան կլինի»,- հավելել է Պեսկովը։
Նա տեղեկացրել է նաև, որ մյուս հանդիպումները կլինեն ոչ հրապարակային։