Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա․ Ասպրամ Կրպեյան
ԲլոգոսֆերաԲագրատ Սրբազանը, որն առաջնորդում է այս շարժումը, իր անցած 30 տարիներն ու իր բարի համբավն է դրել զոհասեղանին։ Ցանկացած թիրախավորում ու պիտակավորում ինձ համար հանցավոր է, և ես հավատամք ունեմ, որ յուրաքանչյուրս մեր անձով, մեր հեղինակությամբ պետք է պաշտպանենք Սրբազան հորը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Այդ մասին այսօր՝ Բաղրամյանում պողոտայում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը․
«Մենք պետք է հասկանանք, որ այս շարժումը չափազանց կարևոր ու չափազանց տարբերվող է մինչ այս եղած բոլոր շարժումներից։ Այս շարժման հաջողությունը բոլորիս գիտակցության մեջ այլընտրանք չպետք է ունենա»,- նշել է պատգամավորը
։