Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, Բաղրամյան պողոտան պիտի հեղեղվի արժանապատիվ քաղաքացիներով
Բլոգոսֆերա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր՝ հունիսի 12-ին սպասվող հանրահավաքին․
«Սիրելի հայրենակիցներ, կարևոր գործ ունենք անելու։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը և ամեն ինչ անել, որպեսզի 15։00-ին Բաղրամյան պողոտան հեղեղվի արժանապատիվ քաղաքացիներով։
Եկեք միասին իրազեկման ակցիա անենք համացանցում՝ սոցիալական ցանցերի մեր էջերում կոչերով հանդես գանք և ամեն ինչ անենք, որպեսզի մեր բոլոր մտերիմները հունիսի 12-ին, ժամը 15։00-ին լինեն Բաղրամյան պողոտայում։ Ի գործ։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- նշվում է Շարժման հայտարարության մեջ։