Կողբ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել ՄԹ ֆինանսների նախարարարը ստել է իր աշխատանքային փորձի մասին․ The Times Ամեն օր Զելենսկին սարսափելի լուրեր է ստանում՝ ռազմաճակատից Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի թեկնածու Արթուր Պողոսյանը Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ (տեսանյութ) Կանանց ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի․ հայտնի է մրցակիցը Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին. SANA «Nemra»-ն ներկայացրել է Սերժ Թանկյանի հետ համատեղ նոր երգն ու տեսահոլովակը (տեսանյութ) Ուկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը. Զելենսկի Ժողովրդի պատասխանը Փաշինյանի՝ Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» թեզին (տեսանյութ) Շոլցի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել և կազմում է 14% ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. օրակարգը հայտնի է 

«Նրանք մեզ լավ չէին ճանաչում». Սերժ Սարգսյան (արխիվ, 1992թ.)

Բլոգոսֆերա

Մեկ տարի է անցել մայիսյան այն տխրահռչակ դեպքերից, երբ մեզանից շատերին թվում էր, թե եկել է աշխարհի վերջը: Դա պետական հանցագործ Պոլյանիչկոյի աստեղային ժամն էր: Հենց նրան էին վստահել Արցախում սանձազերծված ահաբեկչության ղեկավարումը: «Օղակ» գործողությունը թույլատրած Կրեմլը, դրանով իսկ աներկմտորեն հասկացրեց, որ այսուհետ Ղարաբաղի հարցը լուծվելու է բաքվեցի գաղափարախոսների սցենարով: Խորհրդային կայսրության շահերը համընկան նացիոնալ-կոմունիստական Ադրբեջանի շահերին: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կանխորոշված էր: Սկսվեց դարավոր հայկական գյուղերի բնակիչների բռնի տեղահանությունը, զուգահեռաբար զանգվածային ձերբակալություններ էին կատարվում Ստեփանակերտում: Առաջինների թվում ենթադրվում էր երկրի երեսից ջնջել Հայաստանի սահմանի անմիջական մոտակայքում գտնվող բնակավայրերը:


Դրանք, թերևս, Արցախի առավել օրհասական պահերն էին: Շատերի նյարդերը չդիմացան. բոլորը չէ, որ իրենց մեջ ուժ գտան ըստ արժանվույն դիմակայելու այդ գերմարդկային արհավիրքներին: Ոմանք թաքնվեցին, ուրիշները առհասարակ մեկնեցին: Բայց պայքարը շարունակվում էր, թեկուզ և անհատների ջանքերով: Արցախը չէր հանձնվում:

Սերժ Սարգսյանը մեկն է նրանցից, ովքեր չնահանջեցին խորհրդաադրբեջանական վայրագության սարսափի դեմ հանդիման և ամեն օր, կյանքը վտանգելով, անում էին իրենց դժվարին գործը: Նրան վաղուց էին հետապնդում Պոլյանիչկոյի մարդիկ, մինչդեռ, նա շարունակում էր համաձայնեցնել այն ժամանակ դեռ սակավաթիվ ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները:

Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության առաջին կոմիտեի առաջին նախագահն է: 1988 թվականի ամռանից «Միացում» շարժման վարչության անդամ, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: Սառնասիրտ է, խոհեմ, երբեմն՝ տաքարյուն: Ոչ մի պարագայում չի կորցնում հումորի զգացումը և չի դավաճանում իր համոզմունքներին:

Լինելով գործապաշտ մարդ` նա Արցախում ներկուսակցական պայքարը առնվազն անտեղի է համարում: Անտարբեր է անբարյացակամների ելույթների նկատմամբ: Դեմ չէ ժողովրդի նորահայտ «փրկարարների» վերամբարձ ճառերի նկատմամբ հեգնական վերաբերմունքին, որոնք դրախտի ճանապարհը սալարկում են մի ժամանակ ժողովրդականություն վայելած կրեմլյան երազողի մեթոդներով: Արցախի ինքնապաշտպանության ղեկավարի հավատամքն է՝ նախ գործը: Իսկ գործն այսօր միայն ու միայն Արցախի պաշտպանությունն է, հետո կուսակցությունները:

Սերժ Սարգսյանի հետ զրուցում է լրագրող Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

– Պարո’ն Սարգսյան, ես հիշում եմ մեր խոսակցությունը 1991թ. մայիսին, Գետաշենի ողբերգությունից անմիջապես հետո: Կարեկցելով դժբախտ, թալանված, իրենց տներից վռնդված մարդկանց` Դուք միաժամանակ նրանց մեղադրեցիք փոքրոգության համար: Այո, նրանք չդիմադրեցին զավթիչներին: Բայց այստեղ կա մի հանգամանք. նրանք ռուս զինվորին, նույնիսկ ավտոմատի խզակոթով կանանց ծեծողին, որպես թշնամի չէին ընկալում, նրանց համար նա դեռևս մնում էր «ազատարար»…

– Դա կարելի է հասկանալ, բայց ոչ ներել: Ամեն ոք, ով քո տունն է մտնում ավտոմատը պարզած, թշնամի է: Անկախ ազգությունից: Չի կարելի այդպես անհուսորեն երկար ապրել պատրանքներով, իրեն խաբելով: Գոյություն ունի մի պարզ ճշմարտություն, որը միշտ այժմեական է մեր ժողովրդի համար. ոչ ոք մեզ չի օգնի, եթե մենք ինքներս չօգնենք:

Գետաշենը մեր ցավն է ու խայտառակությունը: Այն հանձնելով գրեթե առանց դիմադրության, մենք թշնամուն ասես հրավիրեցինք Արցախի խորքերը. համեցեք, եկեք, մենք միայն արտաքուստ ենք այդքան սարսափելի: Եվ նրանք եկան Բերդաձոր, Հադրութի և Շահումյանի շրջանների գյուղերը: Իսկ հետո արդեն կլինեին Մարտակերտը, Մարտունին, Ասկերանը:

–  Մենք հայտնվեցինք անդունդի եզրին: Հարվածներ էին տեղում բոլոր կողմերից: Մշակելով հանրային կարծիքը՝ արդեն հոգեվարք ապրող կայսրությունը մեր դեմ նետեց բանակը և ներքին զորքերը, ՊԱԿ-ը և հատուկ նշանակության ջոկատները: Ադրբեջանը ցնծում էր. հասան իրենց ձգտմանը: Մի՞թե այն ժամանակ էլ մենք հավատում էինք Արցախի «պայծառ ապագային»:

– Իհարկե, մենք գիտակցում էինք մեր դիրքերի երերությունը կայսերական զայրույթի դեմ հանդիման: Բայց միանգամայն ակնհայտ էր նաև մեկ ուրիշ բան. սկսված ռազմաքաղաքական ահաբեկչությունը կարելի էր կանգնեցնել միայն դիմադրությամբ: Բախվելով լուրջ հակազդեցության, կազմակերպված ուժի՝ Կրեմլը չէր համարձակվի ամեն ինչ խաղի մեջ դնել։ Այլապես անխուսափելիորեն հարկ կլիներ ռյազանցի և արխանգելսկցի մայրերին ինչ-որ կերպ բացատրել, թե ինչու են զոհվում իրենց զավակները Ղարաբաղում։ Բացի դրանից մեզ հաջողվեց որոշ չափով ճեղքել լրատվական շրջափակումը։ Գորբաչովի թիմը դա նույնպես ստիպված էր հաշվի առնել։

Ամեն դեպքում մենք պարտավոր էինք պայքարել։ Խորհուրդների «ամենամարդասիրական» երկրում թույլին միշտ հարվածել են, ուժեղին՝ միշտ հարգել։ Գայլերի ոհմակում գործում են գայլային օրենքները։

 Անցավ մեկ տարի, որը հարուստ է նշանակալի իրադարձություններով. ողբերգազավեշտական ավարտ ունեցած օգոստոսյան խռովություն, քաղաքական ասպարեզից Գորբաչովի հեռացում, Խորհրդային Միության փլուզում։ Դրանք, ինչպես ասում են, բարիկադի մյուս կողմում են։ Շատ բան փոխվեց նաև Արցախում։ Հեռացան ներքին զորքերը, պարետությունը, Բաքվի տեղապահների այդ ամբողջ ավազակախումբը։ Վերջինը հեռացավ խորհրդային բանակը։ Ըստ որում, որքան էլ տարօրինակ է, հենց Ադրբեջանի ղեկավարությունը վերջնագրային ձևով պահանջեց դուրս բերել ներքին զորքերը և բանակը։ Ինչո՞ւ։

– Ադրբեջանը նրանցից քամեց հնարավոր առավելագույնը՝ զիվորականների ձեռքերով դատարկելով տասնյակ հայկական գյուղեր, բանտեր նետելով հարյուրավոր անմեղ մարդկանց, թալանելով ու կողոպտելով հազարավոր տներ։ Մավրն արել էր իր գործը, նա պետք է հեռանար։

Օգոստոսյան խռովության ձախողումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Արդեն հրաման տվողները «Օղակ» գործողության հեղինակները չէին։ Կոմունիստական Ադրբեջանը, հավատալով Կրեմլի աջակցությանը, շտապեց ազատվել նրանցից, ում զենքը հավատով ու ճշմարտությամբ այդքան երկար ծառայել էր իրեն. ճիշտ է, խորհրդային զիվորականությունը հասցրել էր հիմնավորապես զինել նրան։ Այն ժամանակ շատերին թվում էր, թե Սաֆոնովի վարչակարգից հյուծված Արցախը այլևս իրենից լուրջ սպառնալիք չի ներկայացնում, և մեկ հուժկու հարվածը բավական է նրա հարցը լուծելու համար։ Նրանք մեզ լավ չէին ճանաչում։

– Այսպես թե այնպես, մենք մնացինք մեն-մենակ յոթ միլիոնանոց Ադրբեջանի հետ։ Բոլորը քարացած սպասում էին, թե երախը բացած այդ շնաձուկը երբ կուլ կտա Արցախը։ Հակահայկական հիստերիան ելք էր փնտրում։ Անգամ պաշտոնական Բաքուն արդեն չէր թաքցնում իր նպատակները՝ Ղարաբաղն առանց հայերի։

– Մենք նախատեսում էինք իրադարձությունների նման շրջադարձ և պատրաստվում դրան։ Ադրբեջանը, զավթելով (կամ գնելով) խորհրդային բանակի զինանոցները, ստանալով ծանր հրետանու, զրահատեխնիկայի գծով վիթխարի առավելություններ, ցուցադրաբար մկաններն էր խաղացնում։ Խոջալուն, Մալիբեյլին, Շուշին, Ղարադաղլուն, Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջն ընկած այլ բնակավայրեր հենակետերի էին վերածվել ժամանող կազմավորումների համար։

Ըստ «հարվածային ուժի նշանակության» էլ բաշխվում էր պատմության տարեգրության մեջ մտած Աղդամի պահեստների զինամթերքը. Շուշիին՝ շատ-շատ, Խոջալուին՝ շատ, Մալիբեյլիին՝ մի քիչ պակաս… Օղակը, որպես պուգոչովյան «Օղակի» տրամաբանական շարունակություն, սեղմվում էր։ Մեր ժամանակը շատ սուղ էր։ Աննշան իսկ հապաղումը հղի էր աղետով։

Բարեբախտաբար, մենք հասցրինք կազմակերպվել։ Մեր առաջին ֆիդայինները, որոնց անցել էին ընդհատակի հրի ու սրի միջով, մի քանի օրում իրենց շուրջը միավորեցին հազարավոր կամավորների, անգամ անբեղ-անմորուս պատանյակները պահանջում էին, խնդրում, աղաչում, որ գոնե որսորդական հրացան տան իրենց։ Ծայրահեղ կացության մեջ մենք մեզ վերագտանք իբրև ազգ և ազատվեցինք պատրանքներից։

– Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը, դատելով ըստ ամենայնի, հույս ուներ սրընթաց հաղթական երթով անցնել Արցախով, պաշտպանությունը ճեղքելու մի քանի ապարդյուն փորձերից հետո, ստիպված եղավ հրաժարվել «կայծակնային պատերազմի» իր ծրագրից։ Նրանք ակնհայտորեն չէին սպասում այդչափ կատաղի դիմադրության։ Ադրբեջանին օգնության հասավ, արդեն որերորդ անգամ, խորհրդային բանակը՝ նախանձելի առատաձեռնությամբ նրան նվիրելով «Գրադ» ռեակտիվ կայանքներ։ Եվ սկսվեց ադրբեջանցի հրետանավորների պատերազմը կանանց ու երեխաների դեմ։

– Խաղաղ քաղաքների ու գյուղերի գնդակոծումները անողոք են ու անիմաստ։ Նույնիսկ պատերազմն ունի իր օրենքները։ Ինքներդ դատեք. գնդակոծումներից և օդային հարձակումներից մենք ավելի շատ մարդ կորցրինք, քան մարտադաշտում։ Բարբարոսության զոհ դարձան ամենաանօգնականները՝ ծերունիներն ու երեխաները։ Դա չի կարելի արդարացնել ոչ մի տեսակետից՝ ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ առավել ևս՝ բարոյական։ Մինչ մենք զբաղված էինք մեր սահմանների ամրապնդմամբ, ադրբեջանական կազմավորումները հետևողականորեն ոչնչացնում էին հայկական բնակավայրերը՝ ամեն կերպ խուսափելով մերձամարտից։ Ըստ էության, մեզ դատապարտում էին դանդաղ մահվան։

– Եվ դրա գիտակցո՞ւմը Ձեզ ու ձեր զինակիցներին ստիպեց փոխել մարտական գործողությունների տակտիկան։ Ես նկատի ունեմ պաշտպանությունից հակահարձակման անցնելը։

– Մեզ ընտրության հնարավորություն չտվեցին։ Կամ մենք պետք է ապրեինք, ուրեմն՝ ճնշեինք հակառակորդի կրակակետերը, ապաշրջափակեինք ներհանրապետական ճանապարհները, կամ էլ, հայացքներս հառած երկնքին՝ սպասեինք վախճանին։

– Ադրբեջանի զանգվածային լրատվության միջոցները վերջին ժամանակների մեր ռազմական հաջողությունները անվանում են այլ կերպ. «բռնակցում, տարածքների լկտի և հանդուգն զավթում, խաղաղ քաղաքների ու գյուղերի ոչնչացում»…

– Մենք չէինք ձգտում և չենք ձգտում տարածքներ զավթել։ Բայց ինչպե՞ս վարվեինք այդ նուն Մալիբեյլիի հետ, որտեղից գիշեր-ցերեկ նշանառու կրակով Ստեփանակերտի վրա որոտում էին թնդանոթները։ Կամ ինչպե՞ս պետք է վարվեինք Խոջալուի հետ, որը կրակի տակ էր առել կյանքի մեր միակ ճանապարհը՝ օդանավակայանը և Ստեփանակերտը կտրել երկու շրջանից։ Իսկ Կրկժա՞նը, որտեղից նշանառուները անխնա սպանում էին փողոցում խաղացող փոքրիկներին։ Ոչ, դա տարածքների զավթում չէ։ Դա, եթե ուզում եք, գոյատևման պատերազմ է։

– Դուք ոչինչ չասացիք Շուշիի՝ այն քաղաքի մասին, որի անունն այսօր բոլորի շուրթերին է։ Հավանաբար, սրանք բարձրագոչ խոսքեր թվան, բայց Շուշիի գրոհը ամեն մի հայի համար արիության, փառքի խորհրդանիշ է։

– Մեր տղաները, հիրավի, հերոսաբար էին մարտնչում։ Բայց բնավ էլ ոչ այն պատճառով, որ փառք էին տենչում։ Գրոհելով Շուշին, վտանգելով իրենց կյանքը՝ նրանք փրկում էին իրենց մայրերի, երեխաների ու քույրերի կյանքը, որոնք քշվել էին նկուղներ, ահաբեկված էին, հալածված։ Ստեփանակերտի փլատակները, մոխրի վերածված հայկական գյուղերը, հարյուրավոր սպանվածները, խեղդվածները, խոշտանգված մարդիկ. այդ ամենը չէ՞ որ նրանց խղճի վրա էր, ովքեր հակամարտության գոտում Շուշին վերածել էին Ադրբեջանի գլխավոր ռազմական հենակայանի։ Եթե մենք, ի վերջո, չգրոհեինք Շուշին, մեզ պարզապես կջնջեին աշխարհի երեսից։ Այդ ամրոցում մեր գրաված «Գրադ» ռեակտիվ կայանքների 3 հազարից ավելի արկերը տեղալու էին մեր կանանց ու երեխաների գլխին։ Դրանք, ի դեպ, պահվում էին, որքան էլ որ դա սրբապղծություն է, հայոց եկեղեցում։ Իսկ եկեղեցու բակում մենք հաշվեցինք արդեն օգտագործված արկերի շուրջ 5 հազար դատարկ արկղ։

– Հավանաբար, պատահական չեն այն խոսակցությունները, թե ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի սպառազինման հիմնական աղբյուրը ռազմական ավարն է։

– Ես կասեի՝ հիմնական աղբյուրներից մեկը։

– Եվ այնուամենայնիվ, ի՞նչ հաջողվեց վերցնել Շուշիում, եթե, իհարկե, դա ռազմական գաղտնիք չէ։

– Երկար պատմություն է։ Կասեմ միայն, որ մենք գրավեցինք տասնյակ միավորներով զրահատեխնիկա, ականանետեր, թնդանոթներ, մի քանի «Գրադ» ռեակտիվ կայանք, աստղաբաշխական թվով արկեր ու զինամթերք։ Ինձ, անկեղծ ասած, ապշեցնում է այն թեթևությունը, որով ադրբեջանական կազմավորումները կորցնում են իրենց զինանոցները։ Պետք է ենթադրել, որ այդ «բարիքից» նրանք լիուլի ունեն։

 Շուշին մեզ համար եղել և մնում է Արցախի հին մայրաքաղաքը, նրա քաղաքական ու մշակութային կենտրոնը։ Մեր հայրերը դեռ հիշում են քաղաքի հայկական թաղամասերը, որոնք մոխրակույտերի վերածվեցին 1920 թվականին։ Թուրքական և ադրբեջանական հորդաները անխնա հրկիզում էին հայկական քաղաքակրթության հետքերը, բայց կա վերին արդարություն, և այն հաղթանակեց, երբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վրա փողփողաց հայոց եռագույնը։ Բայց, իմ կարծիքով, մենք կնմանվեինք բարբարոսների, եթե մոռանայինք, որ Շուշիում է ծնունդ առել նաև ադրբեջանական մշակույթը, որ այստեղ պահվում են մեր հարևանների բազմաթիվ սրբություններ։ Այս ամենը ես ասում եմ իմ ափսոսանքն ու տարակուսանքը հայտնելով Շուշիում ծագած հրդեհների առթիվ։

– Դուք միանգամայն իրավացի եք։ Ժայռից տաճար կերտած ժողովուրդը իրավունք չունի ոտնձգություն կատարելու ուրիշի սրբությունների նկատմամբ։ Ինչ վերաբերում է հրդեհներին, ապա դա ադրբեջանա-ԱՊՀ-ական ավիացիայի կողմից քաղաքի ռմբակոծումների հետևանքն է։ Մի քանի ՄԻ-24 ուղղաթիռներ և ՍՈԻ-25 գրոհային ինքնաթիռը վերջին օրերին ռմբակոծում էին ոչ միայն Ստեփանակերտն ու հայկական գյուղերը, այլև Շուշին։ Ես կռահում եմ, որ նրանք մտադիր չէին հրկիզել քաղաքը, նրանց սևեռուն ուշադրության առարկան ավելի շուտ զինամթերքներով լեփ-լեցուն պահեստներն էին։ Բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում։ Շուշին վառվում էր, և ջուր չկար կրակը մարելու։ Ի դեպ, երբ բոցը ճարակեց մզկիթի կողքի շենքը, մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, որ հրդեհը չծավալվի ու կարողանանք փրկել այդ հոգևոր ու կրոնական կենտրոնը։ Ադրբեջանական մշակույթի առանց բացառության բոլոր մասունքները, թանգարանային արժեքները, իմ կարծիքով, անվնաս պետք է վերադարձվեն իրենց տերերին։

– Շուշիի անկումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը, գրեթե չհանդիպելով որևէ դիմադրության, հասան Հայաստանի սահմանները։ Կյանքի ճանապարհը, որը բոլորս երազում էինք, իրողություն դարձավ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս եկած մեքենաների առաջին շարասյուները, որոնք տանում էին վիրավորներին, արդեն հասել են «Մեծ երկիր»։ Պաշտոնական աշխարհը միանշանակ չգնահատեց այդ իրադարձությունը։ Ադրբեջանը, ինչպես և սպասվում էր, փորձում է մեզ մեղադրել ագրեսիայի մեջ, դատապաշտպան ընտրելով եղբայրական Թուրքիային։

– Չեմ կարծում, թե ապրելու ձգտումը ագրեսիա է, ամեն մի համբերություն սահման ունի։ ԼՂՀ տանող ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակած Ադրբեջանը, որը Լաչինի ու Քելբաջարի շրջանների տարածքի վրա խփում էր քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռները, բարոյական իրավունք չունի բարբաջելու ագրեսիայի մասին։ Միգուցե կրկնում եմ ասածս, բայց սա գոյատևման պատերազմ է. առանց դեպի Հայաստան ճանապարհ ունենալու, մենք դատապարտված ենք։ Ագրեսորը, որը փորձում է ոչնչացնել մեզ, եղել է և մնում է Ադրբեջանը։

– Դա վկայում է նաև այն փաստը, որ այսօր մեր հանրապետության գրեթե բոլոր շրջանները գտնվում են հրետանային հուժկու կրակի տակ, հաճախացել են նաև ավիացիայի հարձակումները։ Ի՞նչ է մտադիր ձեռնարկել ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը։

– Մենք ադրբեջանական կողմին կտրականապես նախազգուշացրել ենք. ԼՂՀ-ի խաղաղ քաղաքների ու գյուղերի հրետակոծման և հրթիռակոծման դեպքում անհապաղ կհետևի պատասխան հարվածը։ Շուշիում, Բերդաձորում, Լաչինում մեր գրաված ռեակտիվ կայանքներն ու արկերը կարող են հզոր զսպիչ գործոն հանդիսանալ։ Թեև այդ մասին խոսելն առայժմ վաղ է. ամբողջ սահմանով մեկ մարտեր են մղվում։

Իսկ ինչ վերաբերում է ռազմական ավիացիային, որն ունի Ադրբեջանը և չունենք մենք, ես կարծում եմ անիմաստ է նրանց հետ համեմատվել «ով ավելի շատ» սկզբունքով։ Մեզ անհրաժեշտ է արդյունավետ հակաօդային պաշտպանություն։ Դա ավելի մատչելի է և հուսալի, առավել ևս, որ մենք չենք նախատեսում ռմբակոծել ադրբեջանական բնակավայրերը։

Բայց անհրաժեշտ է շատ լուրջ, տքնաջան աշխատանք, մենք ստիպված ենք սկսել զրոյից. մեր ակտիվում արդեն կա մի քանի խփած ՄԻ-24 ուղղաթիռ։ ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռի սանձարձակ գործունեության առթիվ պահանջները, ըստ երևույթին, պետք է ներկայացնել ոչ Ադրբեջանին։ Եթե ԱՊՀ-ի միացյալ զորքերի հրամանատարությունը հարևան հանրապետության ղեկավարներին «վարձակալությամբ» մարտական ինքնաթիռներ է տալիս, ապա նա պետք է իրեն հաշիվ տա, որ դրանով դառնում է այն հանցագործության մեղսակիցը, որի անունն է՝ կանանց ու երեխաների սպանություն։ Ես հուսով եմ, որ նման բան այլևս չի կրկնվի։

– Արդեն որերորդ անգամ աշխարհը սկսում է խոսել Ղարաբաղի ֆենոմենի մասին։ Մի բուռ քաջեր, ոչ միայն արժանավայել մարտնչում են հակառակորդի գերազանցող ուժերի դեմ, այլև տպավորիչ ռազմական հաջողությունների են հասնում։ Ուրեմն կա՞, թե՞ չկա ղարաբաղյան ֆենոմեն։

– Ռազմական արվեստի առումով մեր գերազանցությունը որոշակիորեն փոխհատուցվում է ադրբեջանական կազմավորումների զգալիորեն ավելի լավ զինվածությամբ։ Իմ կարծիքով, վճռորոշ նշանակություն ունի այլ բան. այս հողի վրա ծնված ու մեծացած մեր տղաները գիտեն, թե ինչի համար են մարտնչում, նրանց մայրերն ու հայրերը գիտեն, թե հանուն ինչի են մահվան գնում իրենց որդիները։ Հավանաբար այս իմաստով կարելի է խոսել ղարաբաղյան ֆենոմենի մասին: Թեև, մյուս կողմից, չկա ոչինչ ավելի բնական ու մարդկային քան հայրենիքի զգացումը, նրա ճակատագրի բախտակիցը լինելու զգացումը:

Ես հատկապես ուզում եմ խոսել մեր տաղանդավոր հրամանատարների մասին, որոնց դերը Արցախի ազգային ազատագրական պայքարում դժվար է թերագնահատել: Հայոց հողը, որը տասնյակ նշանավոր զորապետեր է տվել, դարձյալ շռայլ է տաղանդներով։ Այսօրվա հերոսների համաստեղության մասին պատմությունը, վստահ եմ, դեռ կգրի:

– Միջանցք է բացված դեպի Հայաստան, մենք հասանք Ավետյաց երկիր: Իսկ հետո՞:

– Ամենադժվարը սահմաններն ամրացնելն է, Արցախը անառիկ ամրոցի վերածելը:

– Դուք չե՞ք հավատում հակամարտության քաղաքական կարգավորման հավանականությանը:

– Մինչև այսօր Ադրբեջանը ամեն կերպ խուսափում էր դրանից։

– Գուցե այժմ, երբ այնտեղ իշխանության գլուխ է անցել ընդդիմությունը, ինչ-որ բան փոխվի՞։ Դիցուք, Ադրբեջանի ներկայիս ղեկավարները ռազմական անհաջողություններից հիասթափված, մեզ առաջարկեն նստել բանակցությունների սեղանի շուրջ: 

– Դա այնքան էլ անիրական չէ: Բայց բանակցությունները պետք է լինեն հավասարը հավասարի հետ, սուբյեկտը սուբյեկտի հետ, այլապես բոլոր ջանքերը ձախողման են դատապարտված: Ադրբեջանի ղեկավարությունը, ձևացնելով, թե մենք գոյություն չունենք, խաղում է հազարավոր մարդկանց կյանքի հետ: Պատերազմը անբնական վիճակ է, մենք բոլորս հոգնել ենք դրանից:

– Պարո’ն Սարգսյան, նախքան ինքնապաշտպանության կոմիտեն ղեկավարելը, Դուք նկատելի դեր էիք խաղում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքում: Այսօր ինչպե՞ս են դասավորվում Ձեր փոխհարաբերությունները քաղաքագետների հետ:

– Ոչ այնքան դյուրին: Պիտի նշեմ, որ միջկուսակցական պայքարը, ցավոք, ներբերվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Իր անկախության համար մարտնչող փոքրաթիվ ժողովրդի համար դա անչափ մեծ շռայլություն է: Քանի դեռ պատերազմ է մղվում, արցախցին պետք է մոռանա իր պատկանելությունը այս կամ այն կուսակցությանը: Ես չեմ ընդունում այն քաղաքական գործիչների դիրքորոշումը, որոնք հակառակ տեսակետի են:

– Պետք է ենթադրել, որ Դուք մտադիր չեք որևէ կուսակցության մեջ մտնել:

– Դա բացառված է: Ես արդեն «բախտ եմ ունեցել» լինելու կոմունիստների կուսակցության գործիչ և բավականին լավ եմ ուսումնասիրել «կուսակցությունը և ժողովուրդը միասնական են» կարգախոսի էությունը: Մեր պայմաններում նմանօրինակ ամբոխավարությունը զզվանք է առաջացնում իմ մեջ:

– Դուք չէի՞ք կարող պարզել Ձեր միտքը:

– Ոչ մի կուսակցություն չի կարող գոյություն ունենալ առանց նեղ կուսակցական շահերի, որոնք բնավ էլ միշտ չէ, որ համընկնում են ազգի, պետության շահերի հետ: Բայց նրանցից շատերը ուղղակի փորձում են հանդես գալ ժողովրդի անունից և այն տպավորությունն են ստեղծում, թե իբր, երկիրը միայն իրենց շնորհիվ է կանգուն մնում:

– Բայց չէ՞ որ միջկուսակցական պայքարը բնականոն երևույթ է ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ: Իշխանության ձգտելը նույնպես չի կարելի ոչ բնական երևույթ համարել:

– Ես ասում եմ միայն այսօրվա ու միայն մեր հանրապետության մասին: Չի կարելի մտածել կուսացական շահերի մասին, ամեն գնով ձգտել իշխանության, երբ դրված է մարդկանց կյանքի ու մահվան խնդիրը: Դա անչափ տագնապալի միտում է: Պատկերացրեք այն հետևանքները, եթե կուսակցական ազդեցության համար պայքարի հրդեհը քաղաքական ոլորտից տարածվի ռազմականի վրա: Նման փորձեր, ի դեպ, ձեռնարկվում են: Բաժանվելով կուսակցական ջոկատների՝ մենք ինչպե՞ս պետք է պաշտպանենք մեր սահմանները: Կուսակցական զինված ուժերը վախճանի սկիզբն են։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ամենայն պատասխանատվությամբ գիտակցի դա: Այլապես մեզ սպառնում է Ադրբեջանի ճակատագիրը, որն այժմ բզկտվում է ներսից:

– Ինչքան հասկացա, ձեզ՝ հրամանատարությանը, հաջողվում է պահպանել ինքնապաշտպանության ուժերի անկուսակցականությունը: 

– Այո, թեև վտանգավոր միտումները մերթընդմերթ իրենց զգալ են տալիս: Բայց վստահ եմ, որ ողջամտությունը մեզ չի դավաճանի:

– Դուք ինչպե՞ս եք վերաբերում Հայաստանի Հանրապետության ղեկավարության վրա ընդդիմադիր մամուլի հարձակումներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, իբր, բավարար չափով օգնել չցանկանալու համար:

– Դա այն դեպքն է, երբ իշխանության պայքարի թեժ պահին զոհաբերվում են բարոյականության և օբյեկտիվության սկզբունքները: Մենք գոյություն ունենք, պայքարում ենք այն բանի շնորհիվ, որ մեր թիկունքին կանգնած է Հայաստանը: Իսկ ընդդիմադիր մամուլը կատարում է ընդամենը իր կուսակցության պատվերը, որը փորձում է քաղաքական շահաբաժիններ կորզել:

– Եթե հավատանք որոշ լրագրերի, ապա ստացվում է, թե ԼՂՀ հասնող օգնության զգալի մասը առանձին կուսակցությունների վաստակն է:

– Նրանք չեն անում անգամ հազարերորդ մասն այն բանի, ինչ անում է Հայաստանի պետությունը: Թեև ամեն անկյունում ձգտում են ընդգծել իրենց «առանձնահատուկ վաստակը»: Կարծում ենք, որոշակի օգնություն մեզ ցույց են տալիս նաև կուսակցությունները, ընդ որում, նկատեք, ոչ կուսակցական միջոցներից, այլ ժողովրդի նվիրատվություններից: Բայց չէ՞ որ դա պատվրակ չէ Արցախը քաղաքական շահարկումների ասպարեզի վերածելու համար: Առանց այդ էլ մեր խնդիրները շատ են։

– Ես կարծում եմ, որ Ձեզ հետ հարցազրույցը ոմանց սրտով չի լինի:

– Դա արդեն նրանց խնդիրն է:

– Ձեզ ի՞նչն է ամենից ավելի անհանգստացնում:

– Գլխապտույտը՝ որպես հաղթանակների հետևանք։

 Ինչպիսի՞ն եք տեսնում ԼՂՀ-ի ապագան։

– Արցախը եղել է և պետք է լինի Հայաստանի մասը:

01.06.1992 թվական

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կողբ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Թագուհի Քամիլան առողջական լուրջ խնդիրներ ունիՄԹ ֆինանսների նախարարարը ստել է իր աշխատանքային փորձի մասին․ The TimesԱմեն օր Զելենսկին սարսափելի լուրեր է ստանում՝ ռազմաճակատից Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի թեկնածու Արթուր Պողոսյանը Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ (տեսանյութ) Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակՌԴ–ում բազմազավակ ընտանիքը որոշել է նորածին երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունովԿանանց ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի․ հայտնի է մրցակիցը Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ խորհուրդներ՝ ճանապարհորդներին Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին. SANA«Nemra»-ն ներկայացրել է Սերժ Թանկյանի հետ համատեղ նոր երգն ու տեսահոլովակը (տեսանյութ) Հոգեբանը խոսել է հազվագյուտ խանգարման մասին, որը զգալիորեն վատթարացնում է կյանքըՈւկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը. Զելենսկի Ժողովրդի պատասխանը Փաշինյանի՝ Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» թեզին (տեսանյութ) Բլոգերը զարդ է պատվիրել Չինաստանից և սարսափել ստացված փաթեթը բացելուց հետոՇոլցի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել և կազմում է 14% ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. օրակարգը հայտնի է Երազել եմ`աղջիկ ունենամ, անունը դնեմ մայրիկիս պատվին. Վարդուհի Վարդանյանի որդու հուզիչ խոսքը`մոր մասին (տեսանյութ)Ֆիդանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա Ջուր չի լինելու«Ոչ մի սրբություն չկա»․ Քիմ Քարդաշյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում (լուսանկար)Պուտինն ուշագրավ օրենքներ է ստորագրել Երևանում պարեկները հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները Իլոն Մասկը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդըԷրդողանն արձագանքել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշմանը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը (լուսանկարներ) Սարիկ Անդրեասյանի կինը խոսել է ինտիմ տեսարաններում նկարահանվելու մասին Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում Նարեկ Բավեյանի անկեղծ խոստովանությունն`առաջին կնոջից բաժանվելու պատճառների մասին ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները. Ֆրանսիայի ԱԳ նախարար ՌԴ–ում անօրինական միգրացիայի կազմակերպման նպատակով փաստաթղթեր կեղծելու համար տուգանք է սահմանվելԹունբերգի այցը Հայաստան ակամա դառը սիմվոլիզմ ուներ իր մեջ. Արմեն Աշոտյան Երգիչ Արման Աղաջանյանը հաղորդման ընթացքում ծնկաչոք համբուրել է Ալլա Լևոնյանի ձեռքերը (տեսանյութ)Իրանը հերքում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները Բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարըԱրևմտյան Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանի» հետ համադրելը պատմագիտական սնանկություն է․ Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար Երբ 387 թ. աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին ոչ թուրքերը և ոչ էլ ադրբեջանցիները․ ՇարմազանովՎրացական ընդդիմությունը փակել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը (տեսանյութ) Հայազգի Էլեն Բադալյանը ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի եզրափակչում է (տեսանյութ) Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձելԼավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցելՔոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ ՔՊ-ական պատգամավորները խուսափում են մեկնաբանել վարչապետի` «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Օտարերկրյա դիվանագետները լքել են Ուկրաինան
Ամենադիտված