Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Հունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ին Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել բնակավայր Ինչ փոխարժեքներ են սահմանվել այսօր ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Այսօր հոսանքազրկումներ են սպասվում մի շարք հասցեներում 

Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան

Բլոգոսֆերա

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախընտրում է քաղաքականությունից դուրս մնալ և ավելի հաճախ հանդես է գալիս հայտարարություններով, քան հարցազրույցներով: Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի շրջանակներում նա համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։

– Մոսկվայում կայացած բիզնես ֆորումի շրջանակներում դուք բարձրացրեցիք Հայաստանը տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի վերածելու կարևորության հարցը։ Հայաստանի իշխանություններն իրենց տեսլականը ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հայաստանը լոգիստիկ առումով ավելի գրավիչ դառնալ:

– Այն հանգույցը, որը ես եմ ներկայացնում, և այն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, տարբերվում են։ Կարևոր է, որ մենք մասնակից դառնանք շատ ավելի իրական նախագծերի, և իրականացնենք դրանցից մեկը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ն։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և լոգիստիկ դիրքը հյուսիսի և հարավի հատման կետում՝ այն կարող է առանցքային տեղ զբաղեցնել Իրանի և Ռուսաստանի կապի համար։ Դրա համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ ակտիվորեն զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքը, որն այսօր Հայաստանում իսկապես կաղում է։ Սրանք ռազմավարական կարգի հարցեր են, և պետք է անել հնարավորը առաջին հերթին լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման համար։ Դրա համար Հայաստանն այսօր ունի բոլոր ռեսուրսները։

– Ձեր կողմից պատրա՞ստ եք ներդրումներ կատարել և ինչ-որ նախագծեր իրականացնել:

– Ամեն դեպքում մենք պատրաստ ենք մասնակից լինել այդ գործընթացին, բայց դրա համար մանրամասն ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Ակնհայտ է, որ նախագիծը մեկ օրում չի իրականացվելու, մենք հետևողականորեն շարժվելու ենք այդ ուղղությամբ՝ քայլ առ քայլ։

– Որո՞նք են Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների հետագա համագործակցության և զարգացման աճի հիմնական կետերը:

– Իննսունականներին երկրի ամբողջ արդյունաբերությունը գործնականում կանգ առավ, և մինչ օրս արդյունաբերական ներուժը չի վերականգնվել: Իսկ Հայաստանն ունի այդ ուղղությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները, չէ՞ որ մենք կարևոր առավելություն ունենք՝ որակյալ աշխատուժ և լավ կառավարիչներ։ Դա կարող է ամբողջ երկրի տնտեսության աճի ապահովման գործոն դառնալ։


Վերջին տարիներին մենք գործարկել ենք մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, դրանք հազարավոր աշխատատեղեր են, տարածաշրջաններում ներկայացվածության աճ, մենք որակական փոփոխություններ են տեսնում առանձին շրջաններում, և այդպես պետք է լինի ամբողջ երկրում։ Հայաստանում, օրինակ, կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք օգտակար հանածոներ են արդյունահանում և վաճառում։ Դա ինչ-որ չափով ավելի հեշտ է, քան գործարան կառուցելը կամ արդյունաբերական ձեռնարկություն բացելը: Երկար ժամանակ արդյունաբերության ոլորտի զարգացմանը պատշաճ ուշադրություն չէր դարձվում, բայց, իմ կարծիքով, դա շտկելու ժամանակն է։

Ռուսաստանում այսօր արդյունաբերական ապրանքները շատ պահանջված են, դրանց հիմնական մատակարարը Չինաստանն է։ Հայաստանում արդյունաբերության զարգացումը երկրին թույլ կտա իր տեղը զբաղեցնել ռուսական շուկայում։ Եկել է դրան ամենայն լրջությամբ վերաբերվելու պահը, մենք կարող ենք մեծ հաջողություններ ունենալ այդ ուղղությամբ։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական շուկա դուրս գալը կարող է երկարաժամկետ հեռանկարներ բացել հայկական բիզնեսի համար։ Մենք հիմա զբաղվում ենք այդ հարցերի մշակմամբ։

– Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում, երկիրը, բառիս բուն իմաստով, շարունակում է ցնցվել։ Վերջին զարգացումների (Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը և ներքաղաքական ցնցումները) ֆոնին ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի լուծումը:

– Այո, իրոք, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի համար հիմա բարդ ժամանակներ են։ Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները երկրում, ինչպես են գործում քաղաքական ուժերը։ Դիտում ենք, իսկ որոշումները կկայացնենք ավելի ուշ։ Հիմա չափազանց կարևոր է ակտիվորեն աշխատել, նպաստել տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, և մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, լքել իրենց հողերը։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հայրենակիցներին աջակցելը, մենք դրանով զբաղվում ենք համակարգված և շարունակելու ենք զբաղվել։


– Ձեր կարծիքով, տեղի ունեցողն ինչպե՞ս է ազդում ներդրումային միջավայրի վրա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հարաբերական կայունության հասնելու համար:

– Ներդրումային մթնոլորտն առաջին հերթին կախված է երկրի անվտանգությունից, և այդ առումով Հայաստանը մշտական տուրբուլենտության մեջ է: Կորոնավիրուսի ժամանակաշրջանը, այնուհետև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները չէին կարող չազդել ներդրումային միջավայրի վրա։ Դա բարդ է, բայց չի նշանակում, որ պետք չէ ներդրումներ անել։ Այս գործընթացում պետք է զուգահեռ շարժվել. քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքականությամբ, իսկ բիզնեսը պետք է զբաղվի բիզնեսով։ Կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանում նոր ներդրումների համար շատ մեծ հնարավորություններ կան։ Վստահ եմ, որ հայկական բիզնեսը, ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գիտակցում է դա և ներդրումներ է անելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Անձամբ ինձ ոչ մի տուրբուլենտություն չի վախեցնում։ Մենք մեր գործն անում ենք, և բավական հաջող։ Կարծում եմ, որ սա օրինակ կդառնա նաև այլ ընկերությունների համար։

– Այդ իրավիճակն, իհարկե, ազդում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կարող է բիզնես – համայնքը բարելավել երկկողմ փոխգործակցությունը։

– Անկեղծ ասած, մենք անընդհատ զբաղվում ենք այդ հարցերով։ Այդ նպատակին է ծառայում նաև գործարար համաժողովը, որի շրջանակներում մենք համախմբել ենք Ռուսաստանում հայկական գործարար համայնքին, մեր հայրենակիցներին։ Ես հավատում եմ, որ համաժողովը կարող է դառնալ կամուրջ, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Եթե հայկական իշխանությունը ինչ-որ չափով կարող է չհասկանալ ռուսական մտածելակերպը, մենք պատրաստ ենք կողմերին օգնել ընդհանուր լեզու գտնել։ Միևնույն է, մենք համատեղ ապագա ունենք, այլ կերպ չի կարող լինել։ Ակնհայտ է, որ այսօրվա իրականության մեջ մենք չենք կարող լրջորեն ապավինել երրորդ երկրներին, երբ տնտեսական տեսանկյունից Հայաստանը ավելի քան 70 տոկոսով Ռուսաստանի հետ է կապված։

– Առաջիկայում Ձեր մասնակցությամբ կամ հայ-ռուսական ներուժով ներդրումներ պե՞տք է ակնկալել Հայաստանում:

– Մենք չենք էլ դադարել դա անել։ Ամեն տարի մենք մի շարք խոշոր նախագծեր ենք սկսում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, որոնց մի մասի մասին մենք պատմեցինք համաժողովում։

Մասնավորապես, ծանր արդյունաբերության ոլորտում վերջին 15 տարվա ընթացքում ամենամասշտաբային նախագիծը Հրազդանում T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է (արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը՝ 80 մլն դոլար), որն ուղիղ երկաթուղային կապ ունի վրացական Փոթի նավահանգստի հետ։ 2023 թվականին գործարկվեց AMPER ուժային տրանսֆորմատորների եզակի արտադրությունը։ Նախատեսվում է գործարանի հետագա ընդլայնում՝ հարակից երկրների շուկա բարձրավոլտ տրանսֆորմատորների մուտքով. սա էկոլոգիական դասի բարձր տեխնոլոգիական արտադրություն է։

Բացի այդ, մենք աշխատում ենք պղնձի, ալյումինե արտադրանքի էլեկտրոլիտային զտման՝ տարածաշրջանում առաջին արտադրության ստեղծման ուղղությամբ։

Հրազդանում սկսել ենք նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։ Սևան-Հրազդան կասկադի արդիականացման նախագծում այսօր արդեն ներդրվել է 29 մլն դոլար, իսկ մինչև 2033 թվականը նախատեսվում է եւս 120 մլն դոլար ներդնել: Երևանի կրկեսի շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, բացումը նախատեսվում է հաջորդ տարվա հունիսին:

– Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

– Ես երազում եմ ուժեղ Հայաստանի մասին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Հունիսի 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026»-ինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել բնակավայրԻնչ փոխարժեքներ են սահմանվել այսօր ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԵրկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտքՎթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարությունԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԱրագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավորՋերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազելԱյսօր հոսանքազրկումներ են սպասվում մի շարք հասցեներումԴեսպան Մկրտչյանը մասնակցում է OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին․ քննարկվում են միջազգային օրակարգի հարցերGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահաս Հունիսի 22-28-ի շաբաթվա ընթացքում երեք կենդանակերպի նշանների կյանքը զգալիորեն կփոխվի Մեկնարկել է մեծահասակների առաջնությունը՝ 50+ և 65+ տարիքային խմբերով Իսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրել Reuters. Էրդողանը կարգադրել է վերսկսել ուղղափառ աստվածաբանական դպրոցի բացման շուրջ բանակցությունները Նավթի արտահոսք Կասպից ծովի ադրբեջանական հատվածում 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները Գերմանիայում կայծակի հարվածից 9 մարդ է տուժելԱվելի քան 2,2 միլիոն ուսանող և աննախադեպ ստուգումներ․ Հնդկաստանում անցկացվում է աշխարհի խոշորագույն քննություններից մեկը Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Ֆրանսիայում ուժեղ շոգի պատճառով 845 դպրոցներ և քոլեջներ կփակվեն․ ևս մոտ 1800 հաստատություն կփոխի աշխատանքի գրաֆիկը Դավիթ Չալոյանը դարձել է Եվրոպայի Գրան Պրիի մեդալակիր Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը ժամանել է Կոսովո, որտեղ կմասնակցի 2026 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը Լամին Յամալը դժգոհ է լրագրողների աշխատանքից ԱԱ-2026-ում Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն «Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Շոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. Թրամփ Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային պաշարների հարստացման մակարդակը նվազեցնելու շուրջ. Պակիստանի արտգործնախարար Ուկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ». Տաթևիկ Հայրապետյան Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Իսրայելի պաշտպանության նախարար. ՑԱՀԱԼ-ի զինվորների համար Լիբանանում որևէ սահմանափակում չի եղել և չկա Kyodo․ Ճապոնիայի վարչապետի կաբինետի հավանության մակարդակը հասել է պատմական նվազագույնի «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ (լուսանկարներ) Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմ Իրանի Սպահան նահանգում անկարգությունների հետ կապված ավելի քան 4 000 գործ է հարուցվել Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինըՂրիմը մնացել է առանց ջրի Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ Համբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդ ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Ամենադիտված