Մասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արել Դերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Սադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան 

Եղբայրն «ազատ վարքի» տեր անչափահաս քրոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել

Իրավունք

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Պետրոսյանի գործի դատավարությունը: Դատարանը լսեց մեղադրող և պաշտպանական կողմերի վիճաբանությունները: Մեղադրանքը պաշտպանող դատախազն իր ճառում ասաց, թե Արմեն Պետրոսյանին առաջադրված մեղադրանքները՝ ակնհայտ տասնվեց տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալը, նույն անչափահաս աղջկան գողության կատարման մեջ ներգրավելը և նրան գողության դրդելը, հաստատվել են ոչ միայն նախաքննության ընթացքում, այլ նաև դատաքննության ժամանակ: Հիշեցնենք, որ այս անչափահաս աղջիկը Արմեն Պետրոսյանի քեռու աղջիկն է, և Պետրոսյանը մեղսագրված ոչ մի արարքի համար իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ մեղադրողի՝ նախաքննական մի ժամանակահատվածում տուժող անչափահաս աղջիկը, ընկնելով Արմենի մոր՝ իր հորաքրոջ և իր հոր՝ Արմենի քեռու ազդեցության տակ, փոխել էր մեղադրող ցուցմունքը, դիմումներ գրել քննիչին ու դատախազին և հայտնել, թե նախկինում սուտ է ասել: Սակայն շուտով աղջիկը հասկացել էր, որ իրականությունը պիտի ասի, և վերստին ասել էր ճիշտը՝ որ Արմենը իր հետ սեռական հարաբերություններ էր ունեցել և դրդել էր գողանալ տատի ոսկեղենը, ինչը և ինքն արել ու ոսկեղենը հանձնել էր Արմենին: Մեղադրողի կարծիքով՝ տուժող աղջկա այն ցուցմունքներն էին արժանահավատ, որոնք մեղադրում էին Արմենին: Վերջինիս մեղքը ապացուցվել էր նաև տատիկի, աղջկա եղբոր, ընկերուհու ցուցմունքներով: Դատարանում ամբաստանյալի մայրն ու տուժողի հայրը ամբաստանյալին իրենց պաշտպանության տակ առան, դրա համար էլ նրանց ցուցմունքները մեղադրողը անարժանահավատ գնահատեց: Մեղադրողն ընդգծեց մեղսագրված արարքների հանրային վտանգավորության բարձր աստիճանը. չէ՞ որ խոսքը գնում էր անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու և նրան հանցագործության մեջ ներգրավելու, հանցանքի կատարման դրդելու մասին: Պետրոսյանի պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ դատախազը չմատնանշեց, իսկ որպես մեղմացնող հանգամանքներ նշեց, որ Պետրոսյանը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, առաջին անգամ է կատարել հանցավոր արարքներ: Մեղադրողը արձանագրեց, որ հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալին Մինվոդիից Հայաստան տեղափոխելու համար ոստիկանության երեք աշխատողի օրապահիկը՝ երկու կամ երեք օրվա համար, ստույգ նշված չէ, եղել էր մոտ 914 հազար դրամ, հյուրանոցի համար ծախսվել էր մոտ 800 հազար դրամ, աշխատակիցների ճանապարհածախսը՝ 594 հազար 747 դրամ, Պետրոսյանի ճանապարհածախսը՝ 94 հազար 037 դրամ: Միով բանիվ՝ որպես դատական ծախսեր ամբաստանյալի տնտեսությունից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի 2 միլիոն 418 հազար 110 դրամ: Մեղադրողը միջնորդեց առաջադրված բոլոր մեղադրանքները հիմնավորված գնահատել և Արմեն Պետրոսյանին դատապարտել 4 տարի ազատազրկման: Հաշվակցել կալանքի տակ նրա անցկացրած յոթ ամիսը և վերջնական պատիժ սահմանել 3 տարի 4 ամիս 27 օր ազատազրկում: Տուժողը ճառելու իր իրավունքից չօգտվեց՝ հայտարարելով. «Ոչ մի բան չեմ ուզում ասեմ»:

Ամբաստանյալ Պետրոսյանի շահերի պաշտպան Վաղինակ Աթոյանն իր ճառն սկսեց զարմանքով, որ առանց մարդու հանցանքը հիմնավորելու՝ նրա համար պատժաչափ է միջնորդվում: Պաշտպանը վերլուծեց առաջադրված մեղադրանքները և՝ թե ինչի վրա են դրանք հիմնված: Անչափահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանքը հիմնված է միայն անչափահաս տուժողի նմանատիպ մի քանի ցուցմունքի վրա: Տուժողը նշել է, թե հորաքրոջ տղայի՝ Արմենի հետ հանդիպել է, երբ յոթերորդ դասարանում էր: Հենց այդ ժամանակ Արմենը նոր էր Ռուսաստանից եկել Հայաստան: Մի քանի հանդիպումից հետո իրենք «ադյալներ» էին վերցրել, իջել «Հաղթանակ» կամրջի տակ և այնտեղ սեռական հարաբերություններ ունեցել: Երկու օր: Ըստ տուժողի՝ ինքը կույս էր եղել, սակայն «ադյալի» վրա ոչ մի հետք չէր մնացել: Պաշտպանն անդրադարձավ տուժողի եղբոր, ընկերուհու ցուցմունքներին, որոնք դատարանում ասացին, թե հինգերորդ-վեցերորդ դասարանից աղջիկն արդեն «ազատ կյանքով» էր ապրում, դասերից փախչում էր, ինչի պատճառով եղբոր ու քրոջ միջև կոնֆլիկտներ էին առաջանում: Նման վարքագծի պայմաններում ինչո՞վ է հիմնավորված, որ անչափահասը կույս էր, և Արմենն առաջինն է եղել, որ սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձաքննության պահին տուժողի կուսաթաղանթը խախտված է եղել, սակայն դա այնքան վաղ էր կատարվել, որ արդեն հնարավոր չէր եղել ստույգ ինչ-որ ժամկետ նշել: Ըստ գործի տվյալների՝ աղջիկը կատարվածի մասին տատին պատմել էր դեպքից մի քանի ամիս անց: Հայ ընտանիքի բարոյական տատիկը կատարվածի համար չէր բողոքել, այլ սկսել էր բանակցություններ վարել Արմենի ընտանիքի հետ ու սակարկել էր ինչ-ինչ գումարների շուրջ: Միայն պահանջած գումարները չստանալով՝ անչափահաս աղջկա հետ տատը ոստիկանություն էր գնացել, որտեղ աղջիկը հայտարարել էր մոտ երկու տարի առաջ կատարված դեպքերի մասին: Տուժողի փոփոխական ցուցմունքները, մեղադրական ցուցմունքներից նրա հրաժարվելը հաշվի չառնելը, ըստ պաշտպանի, հավասարազոր կլինի արդարությունը հաշվի չառնելուն: Գողության մեջ անչափահասին ներգրավելու, նրան գողության դրդելու մեղադրանքները ևս, պաշտպանի կարծիքով, ապացուցված չէին: Տուժողը իր դիմումներում նշել էր, թե տնից վռնդված լինելով և ապրելու տեղ չունենալով՝ գողացել էր տատի ոսկեղենը, որ կարողանա վարձով ինքնուրույն ապրել: Տուժողը պաշտպանի ճառի այս հատվածում զայրացած վեր ցատկեց ու, չենթարկվելով դատավորի կարգադրությանն ու կարգադրիչի ջանքերին, դահլիճից դուրս եկավ: Միայն պատճառաբանեց. «Թե չէ՝ կռիվ կանեմ»: Նման վարքագիծը բնութագրական է դեռ տասնութը չլրացած այս աղջկա համար: Պաշտպանը նշեց, որ աղջիկը դատապարտվել է տատի ոսկեղենի գողության համար: Այդ գործի քննության ընթացքում նա Արմենի անունը չէր տվել, այլապես Արմենի նկատմամբ ավելի վաղ կհայտարարվեր հետախուզում, չէ՞ որ, ըստ այս քրեական գործի՝ Արմենը աղջկա հանցակիցն էր: Քննիչին ու դատախազին ուղղված իր դիմումի մեջ աղջիկը նշել էր, թե Արմենի անունը տվել էր, որովհետև ոսկեղենը գողացել էր ու վախեցել էր տատից: Պաշտպանը տուժողի և տատի մեղադրող ցուցմունքների մասին ասաց, թե հինգ ցուցմունք է վերցվել՝ բոլորն էլ նույնն են, ասես պատճենահանված լինեն, դրանք ոչ թե հինգ, այլ մեկ ապացույց են, փաստորեն: Արմեն Պետրոսյանը, վատառողջ լինելով, արդեն յոթ ամիս կալանքի տակ է, վերջին անգամ հարցաքննվել է 2011 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո որևէ գործողություն չի կատարվել, միայն կալանքը երկարացնելու-չերկարացնելու վերաբերյալ բողոքներ են քննվել տարբեր ատյաններում: Պաշտպանն ուռճացված համարեց ներկայացված դատական ծախսերը: Նրա կարծիքով՝ անմեղ մարդուն Ռուսաստանից բերել են, մեղադրանքները չեն հիմնավորել, հիմա էլ պարտադրում են իր գրպանից վճարել տեղափոխման համար կատարված ծախսերը: Ըստ պաշտպանի՝ ծախսված գումարները պետք է համեմատել կառավարության որոշումով ամրագրված գործուղման ծախսերի հետ, նա կասկած հայտնեց, թե բարձրաստիճան երեք պաշտոնյաներն անգամ երեք օրում որպես օրապահիկ կծախսեին մոտ 915 հազար դրամ: Մինվոդիից Հայաստան այնքան էլ հեռու չէ, իսկ կատարված ծախսերի գումարը՝ մոտ երկուսուկես միլիոն դրամը, խիստ ուռճացված էր թվում պաշտպանին: Արմեն Պետրոսյանը մշտապես բնակվել է Մինվոդիում, նա չի թաքնվել, այնտեղ կայուն աշխատանք է ունեցել: Հայաստան գալով՝ ինքն է մորը գումարներ տվել, ըստ պաշտպանի՝ ինչո՞ւ պիտի անչափահաս բարեկամուհուն դրդեր, որ նա գողանա տատի ոսկեղենը: Կամ Ռուսաստանում ապրող, այնտեղի կյանքը վայելող տղան պիտի գար Հայաստան ու հենց անչափահաս բարեկամուհու հե՞տ սեռական հարաբերություններ ունենար: Պաշտպանը դատարանի ուշադրությունը սևեռեց տուժողի հոր ցուցմունքի վրա: Վերջինս դատարանում աղջկա վարքագիծը դատապարտող ցուցմունքներ տվեց ու չհավատաց ներկայացված մեղադրանքներին:

Ինչո՞ւ պիտի հայկական ընտանիքի հայրը իր աղջկան զրպարտեր, նրան ցեխը մտցներ՝ իր քրոջ տղային պաշտպանելու համար: Պաշտպանի կարծիքով՝ հայրը դառը ճշմարտությունը ներկայացրեց դատարանում, պատմեց, թե ինչ միջոցների էին դիմել աղջկա վարքն ուղղելու համար, սակայն անզոր էին եղել: Տասնյոթամյա աղջիկն այսօր Թուրքիա ու Վրաստան է գնում «ֆռռալու», և Թուքիայում նրան Եվա են ասում: Պաշտպանը միջնորդեց հանցադեպի բացակայության հիմքով կարճել գործի վարույթը, Արմեն Պետրոսյանին արդարացնել ու անպարտ ճանաչել: Ամբաստանյալ Արմեն Պետրոսյանը ամբողջ դատաքննության ընթացքում իրեն շատ համեստ էր պահում, խոսում էր կարճ ու համեմատաբար գրագետ: Որպես ճառ՝ նա ասաց, թե իրեն անմեղ է համարում: Ասաց նաև, որ ինքը երբեք չէր օգտվի բարեկամուհու թեթև վարքից ու նրա հետ հարաբերություններ չէր ունենա: Դատարանը որոշեց նիստը հետաձգել, տուժողին հաջորդ նիստին հնարավորություն տալ ռեպլիկով հանդես գալու: Եթե, իհարկե, հախուռն աղջիկը հաջորդ նիստին ներկայանա դատարան:

Աղբյուրը՝ 1in.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել
Ամենադիտված