Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Մենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակում Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է Կենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. Գուտերեշ Հայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգը ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին 

Դպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․կոմայի մեջ գտնվող աղջնակի հայր

Հասարակություն

Սեպտեմբերի 19-ից, ինչպես գրել էր մամուլը, 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։ Հարազատները բողոքում են, որ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը երեխային այցի չեն եկել:  

«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն այսօր ուշագրավ հայտարարություններ է արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

 
Այլ կերպ ասած, բուն խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, թե ի՞նչ է տեղի ունեցել իր ղեկավարած դպրոցում, որի հետևանքով երեխան մահվան հետ քանի օր կռիվ է տալիս, տնօրենը որակավորումներ է տալիս երեխային, որը, մեղմ ասած, հարիր չէ մանկավարժին ու կրթօջախի տնօրենին։ 

MediaHub-ը կապ հաստատեց երեխայի հոր՝ Լևոնի հետ: Վերջինս, որ այսօր վթարի է ենթարկվել կնոջ հետ, վրդովված է տնօրենի խոսքերից։ «Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»,- շեշտեց նա։

Մեջբերենք տնօրենի խոսքը. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»: 

Հայրը այս հայտարարությունն էլ սուտ որակեց։ «Դպրոցում բարդակ է, մեկը մյուսին նեղացնում է դպրոցում, դպրոցում իրավիճակը ուղղակի բարդակ է, իրենք բոլորը հոգեբանի կարիք ունեն, ոչ մի բան չեն անում դպրոցում, եթե այդպես պետք է իմ երեխայի մասին խոսեն, ապա ես կներկայացնեմ ինչ է կատարվում իրականում դպրոցում՝ դասղեկը ասում է՝ «իմ ժամին է եղել», անգլերենի դասատուն ասում է՝ «իմ ժամին է եղել», տնօրենը ասել է՝ «տեղում եմ եղել», մարդիկ ասում են՝ «ոչ մի տնօրեն էլ տեղում չի եղել», բարդա՛կ է։ Ես ոչ մեկին չեմ հավատում, սաղ կարված գործ է, մի շաբաթ է, իմ երեխան այս օրի է, բայց ոչ մեկ չի մոտեցել ինձ: Մատդ փուշ է մտնում, գնում ես հիվանդանոց, 50 ոստիկան է մոտենում, այս վիճակում ինձ տարել են, ոչ մեկ չի մոտենում ու հարցնում՝ ի՞նչ կասկածներ ունեմ, ի՞նչ է եղել»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց աղջկա հայրը։

Ինչ վերաբերում է ճշտող հարցին՝ երեխայի հետ հոգեբան է աշխատո՞ւմ, երեխայի հայրը հերքեց նաև դա։

«Դպրոցում աշխատող կա, որին աղջիկս սիրում է, որի հետ մի քանի անգամ խաղացել է խաղալիքներով, «յանմ հոգեբան է»... չգիտեմ, դասատու է, թե իրոք մասնագետ, երեխաս առանց իրենց ասելու գնացել է մի երկու անգամ իր մոտ, քանի որ սիրում էր իրեն։ Դպրոցի անձնակազմը՝ իրենք հոգեբանի կարիք ունեն, երեխուն են ագրեսիվ ասում, իմ երեխան աշխույժ է, պարապմունքերի է գնում, դաշնամուրի է գնում, պարի է գնում, հոգեկան վիճակը խանգարված երեխուն այդպիսի տեղեր տանո՞ւմ են»,- վրդովվեց նա։ 

Ապա հավելեց, որ ինքն էլ՝ այսօրվա դեպքով պայմանավորված, մի  հիվանդանոցից մյուսն է գնում։
«Մահվան և կյանքի կռիվ էր, կնոջս մոտ նոր եմ հասել»,- հավելեց Լևոնը։

Հիշեցնենք, ԶԼՄ–ներում այսօր տարածվեց տեղեկություն, որ 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: Բարեբախտաբար, աղջկա հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, նա դուրս է գրվել, իսկ մայրը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Արդեն տեղեկացրել ենք, որ Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։ 

Հրավիրում ենք ՄԻՊ-ի և ԿԳՄՍՆ ուշադրությունը դպրոցի տնօրենի հայտարարություններին, որոնք անհարիր որակումներ են պարունակում և կարող են անչափահասին թիրախավորել: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել»
Ամենադիտված