Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը 

Աննախադեպ լարված իրավիճակ՝ Մերձավոր Արևելքում․ ինչո՞ւ Իսրայելը Գուտերեշին անցանկալի անձ ճանաչեց (տեսանյութ)

Հրապարակումներ

Օր օրի ավելի է լարվում իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Մի կողմից՝ պաշտոնական Թեհրանն է հայտարարություններ անում, թե այն երկրները, որոնք Թել Ավիվին օդային սահման կտրամադրեն, Իրանի համար թշնամական պետություններ կհամարվեն։ Սրա համատեքտում էլ Իսրայելն է խոստանում վրեժխնդիր լինել Իրանից իր տարածքի վրա հարձակումների համար։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում, արդյո՞ք Իսրայելն ուզում է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշել։ Լրագրող Սագօ Արեանը Լուրեր․com-ի հետ զրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին ու ներկայացրել վերջին օրերի արյունալի դեպքերը։

Իրան –Իսրայել նոր պատերազմի հավանականությունը բացառում է լրագրողը։ Իրանի վերջին հրթիռակոծություններից հետո, Արեանի դիտարկմամբ, երկու կողմերն էլ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում նոր ու մասշտաբային պատերազմ սկսվել չի կարող։  

«Երեկ որոշակի տեղաշարժ նկատեցինք Լիբանանի հետ սահմանին։ Իսրայելի ցամաքային ուժերը փորձեցին ինչ-որ դիրքերում ամրանալ կամ էլ ներխուժել Լիբանան։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ նրանք չհաջողեցին։ Ընդհակառակը՝ ունեցան մեծաթիվ կորուստներ» ,- ընդգծեց նա ու հավելեց՝ Բեյրութի հարավային հատվածներում իրավիճակը շարունակում է  պայթյունավտանգ մնալ։ Իսրայելն անընդհատ է հարվածում այս հատվածներին։

«Մարդկային առումով Բեյրութն աղետալի իրավիճակում է հայտնվել, մեծաթիվ փախստականներ տարհանվել են դեպի մայրաքաղաք։ Սրվել է ֆինանսատնտեսական իրավիճակը»,- ասաց նա։

Երեկ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Իսրայելում անցանկալի անձ է ճանաչվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Իսրայելը նման քայլի դիմեց, մի՞թե սա Իսրայելի ապտակն էր՝ ուղղված ՄԱԿ-ին։ Գուտերեշն, Արեանի կարծիքով, ամիսներ շարունակ քննադատողական արտահայտություններ է հնչեցնում Իսրայելի ցեղասպան քաղաքականության դեմ։ Այդ իսկ պատճառով էլ դիմել է այս քայլին։

«Իմ դիտարկմամբ՝ նման լարում Իսրայելի կառավարության և ՄԱԿ-ի միջև նախկինում երբեք տեղի չի ունեցել։ Սա աննախադեպ քայլ էր Իսրայելի կողմից» ,- շեշտեց Արեանը։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանությանն՝ Իսրայելի հրթիռակոծվելու հետ կապված, որում նշել էր, թե Իսրայելի ագրեսիան ներառում է նաև Թուրքիան, և, որ իրենք այս պետական ​​ահաբեկչությանը դիմակայելու են իրենց  հասանելի բոլոր միջոցներով, Արեանը նկատեց՝ Թուրքիան միշտ էլ երկակի խաղ է խաղացել։ Մի կողմից ռազմական ու էներգետիկ համագործակցությունները, մյուս կողմից էլ բացահայտ կերպով քննադատում է Իսրայելի և այդ երկրի  վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ Իսրայելի և Լիբանանի միջև հերթական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:

Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

ՍԻԼՎԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Ամենադիտված