Զբոսաշրջիկն արձակուրդից թույլատրելիից 15 անգամ բարձր ճառագայթման մակարդակով հրաբխային ավազ է բերել
Աշխարհ![Զբոսաշրջիկն արձակուրդից թույլատրելիից 15 անգամ բարձր ճառագայթման մակարդակով հրաբխային ավազ է բերել](/rs.php?image=/disc/29-01-25/290da2dcc057963ce56d95aa731e241b.jpg&w=780)
«Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները արտասահմանից ժամանած ուղևորից առգրավել են հրաբխային ավազ՝ ճառագայթման բարձր մակարդակով: Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
Կինը Մոսկվա է ժամանել Հնդկաստանից։ Ճառագայթային մոնիթորինգի համակարգը արձագանքել է ռուս կնոջ ուղեբեռին։ Զննությամբ հայտնաբերվել է սև ավազով լցված շիշ։ Ուղևորուհին բացատրել է, որ ավազը հրաբխային ծագում ունի, և ինքը այն հավաքել է Կերալա նահանգի լողափնյա հանգստավայրից։
«Ռադիոմետր-սպեկտրոմետրի միջոցով ավազի մեջ հայտնաբերվել է մոնազիտ միներալ, որը պարունակում է ռադիոակտիվ թորիում-232 տարր, ինչը կարող է վտանգավոր լինել առողջության համար»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Ըստ մաքսատան աշխատակիցների՝ ավազի ճառագայթման մակարդակը թույլատրելիից 15 անգամ բարձր է եղել։
Ավազը առգրավվել և երկաթե պահոց է տղափոխվել:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)