Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) Կիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Բեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) ԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. Մելոյան ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը Էդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանը Երևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվել 

Մհեր Սեդրակյանի որդու ընկերությունը 1,9 մլն դոլարի պայմանագիր է կնքել ԿԳՄՍՆ-ի հետ. «Հետք»

Քաղաքական

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը այս տարվա սեպտեմբերի 3-ին 743 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ, գրում է «Հետքը»:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը և հուշահամալիրը միշտ ունեցել են խնդիրներ՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ փորձեր են արվել լուծել այդ խնդիրները, բայց ապարդյուն, և հիմա վերջապես ստեղծվել է իրավիճակը շտկելու հնարավորություն, քանի որ թանգարան-ինստիտուտում և հուշահամալիրում կիրականացվեն հիմնարար վերանորոգման աշխատանքներ»,- «Արմենպրեսի» հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման նախագիծը կազմվել էր դեռևս 2021 թվականին,Կառավարությունը հատկացրել էր անհրաժեշտ գումարը, սակայն մրցույթն անցկացվել է այս տարի:

«Բիդեք» ՍՊԸ-ի 75%-ը պատկանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին։ Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է։ Ընկերության 25%-ը պատկանում է Գառնիկ Ավետիսյանին, որը Մհեր Սեդրակյանի ընկերն է։ Ընկերության հիմնադրումից՝ 2009 թվականից մինչև 2019 թվականը Գառնիկ Ավետիսյանին էր պատկանում «Բիդեք» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100%-ը։

ԿԳՄՍՆ-ի հետ «Բիդեք» ՍՊԸ-ն մեկ պայմանագիր էլ 2023 թվականին էր կնքել՝ Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի հիմնանորոգման համար։ Պայմանագրի գինը 431 մլն 980 հազար դրամ էր։

Իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Բիդեք» ՍՊԸ-ի հետ այս տարվա մայիսի 23-ին 438 մլն 822 հազար դրամի պայմանագիր էր կնքել։ Դրանով նախատեսվում է հիմնանորոգել Նոր Գեղի-Եղվարդ տրանսպորտային հանգույց-Մ-1 ավտոճանապարհի Հրազդան գետի վրա գտնվող կամուրջը։

«Հետքը» նախկինում անդրադարձել է «Բիդեք» ՍՊԸ-ի հետ պետական և համայնքային գերատեսչությունների կնքած բազմամիլիոնանոց պայմանագրերին։ 2021-2022 թվականներին ընկերությունը Երևանի քաղաքապետարանի, քաղաքաշինության կոմիտեի և ոստիկանության հետ 3 պայմանագիր էր կնքել, ընդհանուր 5 մլրդ 392 մլն դրամ արժեքով։

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Սեդրակյանների ընտանիքի դեմ։ Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 11 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարան
Ամենադիտված