Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափն ավելի քան 1,5 միլիոն դրամ է
ՀասարակությունԴավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում արձանագրվել է 45 հատ 8-17 սմ կոճղի տրամագիծ ունեցող «արագաաճ բարդի» տեսակի հատված ծառ։
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1 միլիոն 590 հազար ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե։