Բելոուսովը շնորհավորել է ռուս զինվորականներին ԼՊՌ-ում Նևսկու ազատագրման կապակցությամբ
ԱշխարհԲելոուսովը շնորհավորել է ռուս զինվորականներին ԼՊՌ-ում Նևսկու ազատագրման կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը շնորհավորել է ռուս զինծառայողներին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ) Նևսկոե գյուղի ազատագրման կապակցությամբ,-այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է 59-րդ գվարդիական տանկային Լյուբլինի կրկնակի կարմիր դրոշի, Սուվորովի և Կուտուզովի շքանշանների գնդի հրամանատարության և անձնակազմի հաջողությունները, որոնք ազատագրական մարտեր են մղում Ռուբցովի ուղղությամբ։ «Ազատագրվել է Նևսկոյե բնակավայրը։ Հակառակորդը կրել է զգալի կորուստներ և դիմել փախուստի: Մենք միշտ կհիշենք գնդի մարտիկներին, ովքեր իրենց անուններն ընդմիշտ գրել են պատմության մեջ ՝ իրենց կյանքը տալով մեր հայրենիքի համար մղվող պայքարում»,-նշել է նախարարը հեռագրում։
Նա նաև շնորհավորել է Ալեքսանդր Մատրոսովի անվան 254-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մարտիկներին և վստահություն հայտնել, որ «Արևմուտք» զորախմբի առաջխաղացումը կմտնի երկրի պատմության մեջ և կդառնա հերոսության և արիության խորհրդանիշ: Թարգմ․ Ժաննա Պողոսյան