Չեռնիգովի շրջանում վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտ
ԱշխարհՉեռնիգովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը պնդում է, որ շաբաթ գիշերը վնասվել է կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտը: Վյաչեսլավ Չաուսը տելեգրամյան աիքում հստակեցրել է, որ խոսքը էներգամատակարարման օբյեկտի մասին է, ինչպես նաև նշել է, որ պայթյունից հետո օբյեկտում հրդեհ է բռնկվել, որը մի քանի ժամ անց տեղայնացվել է: Էլեկտրամատակարարման վտանգ դեռ չկա, հավաստիացրել է նա։