ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մաքսիմ Օրեշկինին նոր պաշտոնի է նշանակել
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինին նշանակել է ԲՐԻԿՍ երկրների հետ ֆինանսատնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ: Պետության ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Մաքսիմ Օրեշկինին նշանակել Է ԲՐԻԿՍ-ի երկրների հետ համագործակցության հատուկ ներկայացուցիչ։ Բացի այդ, Մաքսիմ Օրեշկինը կզբաղվի զարգացման նոր բանկի հետ փոխգործակցությամբ, ինչպես նաև նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն իր տելեգրամյան ալիքում ասել էր,- «այս տարվա ամենանշանակալի իրադարձությունը կլինի ոչ թե ԱՄՆ ընտրությունները, ինչպես շատերն են վստահեցնում, այլ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում, որը պետք է որոշի պատմության հետագա ընթացքը»։