Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանել է «ղազախերենի» մասին իր վատ կատակը
ԱշխարհՂազախստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը մեկնաբանել է «ղազախերենի» մասին իր վատ կատակը։ Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվել էր մի տեսանյութ, որտեղ Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը լրագրողի հարցին ի պատասխան անտեղի կատակել էր ղազախերենով։
«Ամեն անգամ, երբ ես հրապարակային ելույթ եմ ունենում, ես գիտեմ, թե ինչ նկատի ունեմ։ Եվ եթե իմ կատակը չհասկացան, ուրեմն ես սխալվեցի»,- ասել է Չերչեսովը։
Հասարակական արձագանքին արձագանքել է Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարությունը՝ պարզաբանումներ պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայից: Այնուամենայնիվ, նախարարությունը, որպես երկրի մարզական քաղաքականության իրականացման լիազոր մարմին, իրավասու է անհրաժեշտ պարզաբանումներ պահանջել։ Նախարարությունը կոչ է անում երկրի բոլոր մարզական ֆեդերացիաներին հարգանքով վերաբերվել պետական խորհրդանիշներին և ազգային արժեքներին՝ բացառելով դրանց հասցեին ցանկացած անտեղի արտահայտություն:
Թարգմ․ Ժաննա Պողոսյան