G7-ի երկրների ՊՆ ղեկավարները Նեապոլում կքննարկեն Ուկրաինային ավելի մեծ օգնություն տրամադրելու հարցը
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իտալիայում G7-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի Կիևին ավելի մեծ ռազմական օգնություն տրամադրելու հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Քննարկելու ենք, թե ինչ կարող ենք անել Ուկրաինային տրամադրվելիք օգնության ընդլայնման, պաշտպանական արտադրության ծավալների մեծացման և մեր գործընկերների հետ համագործակցության ամրապնդման համար», - ասել է Ռյուտեն:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն Իտալիայում կմասնակցի G7-ի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը։