Իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասերին, որտեղ տեղակայված են շիական «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է euromedia24.com-ը:
Նշվում է, որ գործողությանը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներ են մասնակցել։ Ընդ որում, թիրախը եղել է Հարեթ-Հորեյք թաղամասը, հարձակումից հետո այնտեղ հզոր պայթյուն է որոտացել։Հոկտեմբերի 19-ին իսրայելական կործանիչները գնդակոծել էին նաեւ Բեյրութի հարավային ծայրամասերը։ Հարվածների հետևանքով Հարեթ–Հորեյք թաղամասում երեք պայթյուն է տեղի ունեցել։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր Լիբանանում ստորգետնյա գլխավոր հրամանատարական կենտրոնի և «Հեզբոլլահի» թունելներից մեկի ոչնչացման մասին։ Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ շիական շարժման անդամներն օգտագործել են այդ օբյեկտները հրեական պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի վրա հարձակվելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)