Իրանն արձագանքել է Նաթանյահուի տան վրա հարվածի առիթով Իսրայելի մեղադրանքներին և սպառնալիքներին
ԱշխարհԻրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաքային, հերքելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի վրա հարձակմանն Իրանի մասնակցության վերաբերյալ մեղադրանքները, ասել է, որ «սիոնիստական ռեժիմը սովոր է ստին», գրում է Tasnim-ը, տեղեկացնում է euromedia24.com-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ «ստի տարածումը սովորական է դարձել սիոնիստական ռեժիմի և նրա հանցավոր առաջնորդների համար»։
Իր հերթին, Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության ներկայացուցիչը The Wall Street Journal-ին ասել է, որ «խնդրո առարկա գործողությունն իրականացրել է «Հեզբոլլահը» Լիբանանում»։