Իտալիայում ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
ԱշխարհԻտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրհեղեղ է սկսվել հորդառատ անձրևների հետևանքով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով երկրի՝ ձեռնարկությունների հարցերով փոխնախարար Վալենտինո Վալենտինիին։ Այս մասին տեղեկացնում է euromedia24.com-ը:
Բոլոնիա քաղաքը և նրա շրջակայքը հայտնվել են տարերքի հարվածի տակ։ Ջուրը լցվել է դաշտեր, ճանապարհներ և մի շարք բնակավայրեր։
Փրկարարները նաև արձանագրել են սողանքներ և ջրի մակարդակի կտրուկ բարձրացում տեղական գետերում: Հաղորդվում է, որ որոշվել է իրենց տներից տարհանել առնվազն երկու հազար մարդու։