Սի Ծինպինը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ բարեկամությունը զարգացնելու պատրաստակամության մասին
ՔաղաքականՉինաստանի նախագահ Սի Ծինպինը, ի պատասխան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հեռագրի, երկու երկրների միջև ավանդական բարեկամության ու համագործակցության զարգացման պատրաստակամություն է հայտնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին իրականացնել ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի միջև ավանդական բարեկամության և համագործակցության երկարաժամկետ և կայուն զարգացումը և էլ ավելի մեծ ներդրում ունենալ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության շարունակական բարելավման, տարածաշրջանում և մոլորակում խաղաղության, անվտանգության, զարգացման ու բարգավաճման պաշտպանման գործում»,- նշել է Սի Ծինպինը։