ԱՄՆ-ում մահացել է FETO-ի առաջնորդ Գյուլենը
ԱշխարհԹուրքիայում հռչակված FETO ահաբեկչական կազմակերպության առաջնորդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ ապրում էր 1999 թվականից։ Այս մասին հայտնում է FETO-ին մոտ կանգնած Herkul պորտալը։
83-ամյա Գյուլենի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա եղբորորդին՝ Էբուսսեմե Գյուլենը, հայտնում է CNN Turk-ը։ Հաղորդվում է, որ Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ին Փենսիլվանիայի կլինիկաներից մեկում։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսին հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Երկօրյա դիմակայության արդյունքում զոհվել էր ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ 2,2 հազարը։ Անկարան բազմիցս պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին, ինչպես նաև հայտարարել է, որ կհետապնդի FETO-ի կողմնակիցներին, մինչև նրանք բոլորը պատասխանատվության ենթարկվեն։ Թուրքիայում պարբերաբար գործողություններ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ։