Իռլանդացի լրագրող Բոուզը հայտնել է Պենտագոնի ղեկավար Օսթինի Կիև այցի պատճառը
ԱշխարհԻռլանդացի լրագրող Չեյ Բոուզը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ժամանել է Կիև, որպեսզի Ուկրաինային մղի Ռուսաստանի հետ բանակցությունների, այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցի էջում։
«Խոսակցություններ կան, որ նա այնտեղ է՝ ստիպելու համար, ճանաչել իրականությունը և բանակցություններ սկսել», գրել է Բոուզը։
Ինչպես նաև հիշեցնենք հոկտեմբերի 21-ին «Օսթինը ժամանել է Կիև, հաղորդել Է Reuters գործակալությունը, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մտադիր է ցույց տալ, որ Վաշինգտոնը հավատարիմ է Կիևին աջակցության գծին ամերիկյան ընտրությունների նախաշեմին:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նա Կիևին թույլ չի տա հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության խորքերը:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ուկրաինայի համար անվտանգության լավագույն երաշխիքը երկրի արտադաշինքային և առանց միջուկային կարգավիճակին վերադառնալն է: Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունում հայտարարել էին, որ Ուկրաինային հին սպառազինություն են մատակարարում։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան