ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է տվել ԱՄՆ-ից առաջին քաղաքական փախստականին
ԱշխարհՎլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիություն է տվել ԱՄՆ-ից առաջին քաղաքական փախստական Ջոն Ռոբլեսին, որին անվանում են ԱՄՆ-ից առաջին քաղաքական փախստական։ Հուլիսի 11-ին Պուտինը հրամանագիր է ստորագրել 22 անձանց ՌԴ քաղաքացիություն ընդունելու մասին, այդ թվում՝ ռազմական հատուկ գործողության անցկացման գոտում ռուսական բանակի համար կռված Սերբ կամավոր Ալեքսանդր Յոկիչին: պրիլին Նա տեսաուղերձ էր ձայնագրել Պուտինին, որում բողոքում էր, որ իրեն կարող են արտաքսել հայրենիք, որտեղ վարձկանության համար 25 տարվա ազատազրկում է սպառնում:
Օգոստոսին Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Կուզնեցովը հայտարարել էր, որ որոշ օտարերկրացիներից Ռուսաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար կարող է բավարար լինել ավանդական արժեքներին աջակցելու և իրենց պետության քաղաքականությանը չհամաձայնելու իրենց հայտարարությունը: Ավելի վաղ զինկորը պատմել էր, որ գերեվարված ուկրաինացիները ցանկանում են ՌԴ քաղաքացիություն ստանալ։
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պորտալում։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան