WhatsApp մեսենջերում զանգերի հետ կապված նոր գործառույթ կհայտնվի
Աշխարհ
WhatsApp-ը թույլ կտա Ձեզ ստեղծել անձնական և խմբակային չաթերում զանգերի հղումներ:
Հայտնի WhatsApp մեսենջերում զանգերի հետ կապված նոր գործառույթ կհայտնվի: Նորամուծության մասին հայտնում է WABetaInfo պորտալը։Հաղորդվում է, որ հղում ստեղծելու տարբերակը կհայտնվի հաղորդագրության մուտքագրման դաշտի կողքին գտնվող հատուկ հնարավորություններով ներդիրում:
Պորտալի տվյալներով՝ այդպիսով հնարավոր կլինի զրուցակիցներին հրավիրել ինչպես աուդիո, այնպես էլ տեսազանգերի։ Ստեղծված հղումը կարելի է տարածել ընթացիկ չատում կամ այլ պատուհաններում։ Ինչպես պարզաբանում է WABetaInfo-ն, այսօր մեսենջերի շատ օգտատերեր չգիտեն, որ դրանում կարելի է զանգերի հղումներ ստեղծել։ Նորամուծությունն այս տարբերակն ավելի տեսանելի կդարձնի։ Նշվում է, որ այս գործառույթը կհայտնվի Իոս օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար հավելվածի բետա-տարբերակներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել WhatsApp-ի մեկ այլ նոր գործառույթի մասին։ Հաղորդվում էր, որ մեսենջերում հնարավորություն կլինի չաթերի ցուցակները կազմել ըստ կատեգորիաների։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)