Աննա Սեդոկովան ամուսնալուծության մասին. «Ես այնքան էլ ուժեղ չեմ, բայց կդիմանամ»
ԱշխարհԵրգչուհի Աննա Սեդոկովան սոցցանցերում էմոցիոնալ է արտահայտվել բասկետբոլիստ Յանիս Թիմայից բաժանվելու մասին: Երգչուհու խոսքով՝ այժմ դժվար շրջան է ապրում, սակայն շարունակում է աշխատել՝ անկախ ամեն ինչից։
«Ես չեմ ուզում որևէ բան մեկնաբանել, պարզապես ուզում եմ, որ բոլորը հետ մնան ինձանից: Ես այնքան հոգնած եմ այս ամենից։ Ես այնքան ուժեղ չեմ, որքան թվում է բոլորին: Բայց ես կդիմանամ», հայտարարել է երգչուհի Աննա Սեդակոնան։ Ինչպես նաև վստահ է, որ ինքնուրույն կհաղթահարի բոլոր դժվարությունները:
Աննա Սեդոկովան ամուսնալուծության դիմում է ներկայացրել հոկտեմբերի 16-ին։ Նշենք որ նա ամուսնացած է եղել բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ 2020 թվականից։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան