Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր կազմվածքը՝ կիսաթափանցիկ զգեստով
ԱշխարհՄոդել Քիմ Քարդաշյանը նկարահանվել է կիսաթափանցիկ զգեստով՝ առանց կրծկալի։
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է կերպարում, որն ընտրել է իր 44-ամյակը նշելու համար։ Մոդելը նկարահանվել է Diesel ապրանքանիշի գարուն-ամառ հավաքածուի կիսաթափանցիկ կիպ զգեստով։ Հագուստի արժեքը ապրանքանիշի պաշտոնական կայքում 1650 դոլար է (մոտ 159 հազար ռուբլի):
Օրերս Քիմ Քարդաշյանն անկեղծ զգեստով ներկայացել է Academy Museum Gala աշխարհիկ միջոցառմանը, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Մոդելը հանրությանը ներկայացել է խորը դեկոլտեով Սպիտակ կորսետով, որը լրացրել է հոսող թիկնոցով, զուգագուլպաներով և թափանցիկ բարձրակրունկ կոշիկներով: Ռեալիթի աստղը կրել է նաև ադամանդե վզնոց և ականջօղեր։ Նա դիմահարդարվել է սև սլաքներով, վարդագույն կարմրաներկ և շագանակագույն շրթունքներով, ինչպես նաև երեկոյան ոճավորմամբ։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան