Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
ՔաղաքականՈւկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինը հայտարարել է, որ հրաժարական է տվել։ Այս մասին այսօր հաղորդագրություն է հայտնվել երկրի գլխավոր դատախազության տելեգրամյան ալիքում։
Կոստինն ասել է, որ որոշել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է «կեղծ հաշմանդամություն» ստացած պաշտոնյաներին։ «Ուկրաինայի դատախազության համակարգում չարաշահումների բազմաթիվ ամոթալի փաստեր են հաստատվել։ Ես լիովին ճիշտ եմ համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը, որ ոչ միայն պետք է չեղյալ համարվեն հաշմանդամության, համապատասխան կենսաթոշակների և այլ հաշվեգրումների վերաբերյալ բոլոր ապօրինի որոշումները, լինեն օրենսդրական փոփոխություններ, այլև անձնական պատասխանատվություն, այդ թվում՝ քաղաքական պատասխանատվությունը»,- հավելել է Կոստինը ու հավելել. «Այս իրավիճակում, կարծում եմ, ճիշտ է հայտարարել գլխավոր դատախազի պաշտոնից իմ ազատման մասին»։
Աղբյուր` Փաստինֆո