Պերուի նախկին նախագահը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել
ԱշխարհԴատարանը Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին (2001-2006) կոռուպցիայի գործով դատապարտել է բանտարկության՝ 20 տարի 6 ամիս ժամկետով։
«Դատական իշխանությունը 20 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել հանրապետության նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են հանցավոր համաձայնությունը և փողերի լվացումը միջօվկիանոսյան ավտոմայրուղու գործի շրջանակներում»,- ասված է երկրի դատական համակարգի X-ի էջում։
Ըստ դատարանի վարկածի՝ Տոլեդոն 35 միլիոն դոլար կաշառքի դիմաց բրազիլական Odebrecht կորպորացիային օգնել է ստանալ Բրազիլիան և Պերուն կապող մայրուղու երկու հատվածների կառուցման պայմանագիրը
Տոլեդոն ԱՄՆ իշխանությունների կողմից ձերբակալվել է 2023 թվականի ապրիլին Կալիֆոռնիա նահանգում, որտեղ ապրում էր վերջին տարիներին։ ԱՄՆ իշխանությունները նրան արտահանձնել էին։