«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը
ԱշխարհԼիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է euromedia24.com-ը:
«Հեզբոլլահի» ներկայացուցիչ Մոհամեդ Աֆիֆը հայտարարել է, որ խմբավորումը «ամբողջական և բացառիկ պատասխանատվություն» է կրում հոկտեմբերի 19-ին «ռազմական հանցագործ և սիոնիստական ֆաշիզմի առաջնորդ Նեթանյահուի տան վրա հարձակման համար»:
Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ հարձակման պահին վարչապետն ու նրա ընտանիքը տեղում չեն եղել:
«Իսրայելը չի պահպանում պատերազմի էթիկան, և մենք կարծում ենք, որ նա պատասխանատու է իր կալանքի տակ գտնվող մեր բանտարկյալների անվտանգության համար», - ասել է Աֆիֆը: