Վլադիմիր Պուտինի և Նարենդրա Մոդիի ջերմ հանդիպումը զայրացրել է Արևմուտքին
ԱշխարհՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրկախառնությունը Կազանում կայացած BRICS գագաթնաժողովի ժամանակ զայրացրել է արևմտյան երկրներին, այս մասին սոցցանցի էջում գրել է իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը։
Աշխարհի խոշորագույն ժողովրդավարական երկրի առաջնորդը Կազանում գրկախառնվում է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պուտինի և Մոդիի բանակցությունները տեղի են ունեցել Կազանի Կրեմլի նահանգապետի պալատում՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում: Քաղաքական գործիչների զրույցի թեմաները նախապես չեն հայտարարվել։ Սպասվում է, որ Պուտինն ու Մոդին կքննարկեն հարցերի լայն շրջանակ:
ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում մեկնարկել է հոկտեմբերի 22-ին։
Միջոցառումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը: Հանդիպմանը առաջին անգամ ներկա կլինեն միավորման նոր անդամ երկրները։ ԲՐԻԿՍ-ը խոշոր զարգացող տնտեսությունների միավորում է, որը սկսվել է Բրազիլիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից: Այսօր այն ներառում է ինը երկիր, իսկ միանալու ցանկության մասին հայտարարել են երկու տասնյակից ավելի երկրներ։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան