Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը կվերանայի նախկին սենատոր Ռաուֆ Արաշուկովի ցմահ ազատազրկումը
ԱշխարհՌուսաստանի Գերագույն դատարանը հոկտեմբերի 23-ին, կքննի նախկին սենատոր Ռաուֆ Արաշուկովի և նրա հոր ցմահ ազատազրկման վերաբերյալ բողոքը, հայտնել են դատարանում: Նրանք երկուսն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ հանցավոր խմբի կազմում սպանության համար։
Ռաուֆ և Ռաուլ Արաշուկովները Մոսկվայի քաղաքային դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ դատապարտվել են ցմահ ազատազրկման սպանության համար։
Երդվյալ ատենակալների կոլեգիան նրանց երկուսին մեղավոր է ճանաչել «Ադեգե-Խեսե» երիտասարդական շարժման փոխնախագահ Ասլան Ժուկովի եւ Կարաչաեւո-Չերկեսիայի նախագահի խորհրդական Ֆրալ Շեբզուխովի սպանությունների կազմակերպման մեջ: Բացի այդ, Արաշուկով ավագը մեղավոր է ճանաչվել «Գազպրոմի» կազմակերպություններից ավելի քան 4,4 մլրդ ռուբլի յուրացնելու մեջ:
Ավելի վաղ Ռաուֆ Արաշուկովի դեմ ևս մեկ քրեական գործ էին հարուցել կաշառքի հոդվածով։
Թարգմ․ Ժաննա Պողոսյան